ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

6 Հոկտեմբերի, 2026

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը:
«Քաղաքացին նյարդայնացած նայեց ինձ ու հռետորական հարց տվեց․ «Մենք հիմա կարո՞ղ ենք հարևաններով հավաքվել, կազմել հանձնաժողով ու որոշել սույն Արման Եղոյանի գործունեության արդյունքում նրա գերդաստանում առաջացած ճգնաժամի և նրա կողմից Սահմանադրության դրույթների չկատարման խնդիրները։ Թող պատասխանի՝ կարո՞ղ ենք, թե՞ ոչ»։ (ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը գլխավորելու է նշված քննիչ հանձնաժողովը)։
Հարցը որքան դիպուկ էր ու պատկերավոր, նույնքան և պատասխանն իր մեջ պարունակող։ Իսկապես, ո՞վ է իրավունք տվել ոմն Արման Եղոյան կամ ցանկացած ՔՊ-ականի, լինի դա պատգամավոր, վարչապետ, նախարար, համայնքապետ կամ շարքային մեկը, ձևավորել հանձնաժողով ու քննել Սահմանադրությամբ պետությունից անջատ գործող Եկեղեցուն առնչվող հարցերը։
ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ մի անձ ու նրան շրջապատող մի ողորմելի խմբակ դավադրաբար քանդում է Հայոց ազգային հիմնասյուներից գլխավորը՝ ՀԱԵ-ն, ցավոք, կրկին թշնամու պահանջով։
Հիշենք՝ ինչից սկսվեց․ 2025թ․ մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ Եկեղեցին «մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին»։ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագ հասկացավ, ես կասեի՝ որսաց Փաշազադեի ակնարկն ու Փաշազադեի հայտարարությունից անմիջապես հետո անցավ գործի՝ սկսելով Եկեղեցու դեմ ամենատարբեր ռանգի հարձակումները։
Եկեղեցին քանդելու գործընթացը սկսվել է և այսօրվա ինքնահռչակ «քննիչների» ի հայտ գալը դրա մի օղակն է։ Եթե այսպես շարունակվի՝ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն անձամբ կորոշի, թե ովքեր են լինելու կուսակցությունների, ՀԿ-ների կամ լրատվականների ղեկավարները, ինչ գույնի կոստյում պետք է հագնել հարսանիքի գնալիս, քանի՞ օր իրավունք ունի նորահարսը մնալու հերանց տուն առաջին դարձին, և այսպես շարունակ։ Դա նաև կախված կլինի նաև Փաշազադեի, Ալիևի կամ Հաջիևի սահմանած առաջնահերթություններից։
Այսպե՛ս են հաստատվում դասական բռնապետությունները։
Ի դեպ, խորհրդանշական է, որ Եկեղեցին կազմաքանդելու գործին լծվել է այն նույն Արման Եղոյանը, ով օրեր առաջ հարձակվել էր մեկ այլ ազգային, համահայկական ու ցանցային կառույցի՝ ՀՅ Դաշնակցության վրա և հայտարարում էր, որ այն պետք է շտապ «արմատախիլ անել»։ Թե ինչո՞ւ է միայն սույն անձը ասպարեզ գալիս, միայն ի՞նքը լավ գիտի ՀՅԴ-ի ու ՀԱԵ-ի արժեքն ու դրանք հրատապ կազմաքանդելու անհրաժեշտությունը, թե՞ ՔՊ-ում ուրիշ մեկին չեն գտնում, որին կզոհաբերեն ու կնետեն ծանրագույն պատասխանատվություն ենթադրող այս հակասահմանադրական գործընթացի մեջ, դժվարանում ենք ասել»։

Նմանատիպ նյութեր

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,  ժամանակավորապես հեռացվել է բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ։ «Փաստինֆո»-ի...

Ընդամենը երեք ընկերության մասով պետական բյուջեն զրկվել է ավելի քան 100 միլիոն դրամից․ Խամոյան

  «Ձեզ եմ ուզում ներկայացնել հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող պետական ֆենոմենի մասին և ներկայացնել հաղորդում հանցագործության մասին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման և պետական բյուջեին...

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։...