«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։
Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից։ Սույն հիմնադրույթի համաձայն՝ պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին։
Անկախ ձեր վերաբերմունքից՝ չի կարող և վերջ։ Սա հակասահմանադրական գործընթաց է։ Եվ, ընդ որում, այն մարդիկ, ովքեր ուղիղ ներգրավված են այս գործընթացների մեջ, իրենք վաղ թե ուշ իրավական պատասխանատվություն են կրելու»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






