Մեկ էլ հանկարծ, պատահաբար, ՔՊ-ականները դարձան եկեղեցասեր․ Արթուր Խաչատրյան 

6 Հոկտեմբերի, 2026

 

«Պարոն Ռուբինյան, Ազգային ժողովը չի կարող բոլոր հարցերը քննարկել։ Օրենսդրական հարցեր, իհարկե, կարող է քննարկել, բայց այն պայմաններում, երբ օրենսդրությունը, որը ներկայացվում է, չի հակասում Սահմանադրությանը։ Սահմանադրությունը հստակ, սևով սպիտակի վրա գրել է, որ պետությունը և եկեղեցին իրարից անջատ են։ «Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին»։

Մեկ էլ հանկարծ, պատահաբար, ՔՊ-ականները դարձան եկեղեցասեր, և եկեղեցասիրությունը դրսևորվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ գրոհի տեսքով։ Այն պահին, երբ Վեհափառ Հայրապետը մասնակցեց Շվեյցարիայում կայացած Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը, որը ազդել էր Ալլահշուքյուր Փաշազադեի նյարդերի վրա։

Ահա ամբողջ գաղտնիքը, թե ինչու հանկարծ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշեցին գրոհել եկեղեցու վրա և անձամբ Վեհափառ Հայրապետի վրա»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...