«Պարոն Ռուբինյան, ձեր հայերենն էլ, որ իդեալական է, դրա օգուտը ո՞րն է, եթե ձեր կառավարման ժամանակահատվածում Արցախը հանձնվել է, ադրբեջանցի սուսուփուս գալիս է և մեր հայրենակցին է վնասում։ Ձեր հայերենի գերազանց իմացությունն ո՞ւմ է պետք այստեղ։ Բայց հիմա, գալով իմ բուն հարցին, խնդրում եմ դահլիճում ապահովել լռություն։
Ազգային ժողովի օրակարգում ներառված է մի հարց, որը վերաբերում է եկեղեցուն, եկեղեցու ներքին հարցերին։ Քննիչ հանձնաժողով եք ձևավորում։ Մենք դա համարում ենք հակասահմանադրական և ունենք դրա բոլոր հիմքերը։
Ես հիմա ուզում եմ, որ դուք ոչ թե ձեր ուղղակի կարծիքը, ցանկությունները, երազանքները, այլ իրավական հիմնավորում բերեք, թե ինչու պետք է Ազգային ժողովում նման քննիչ հանձնաժողով ձևավորվի։
Հաշվի առնելով, որ «Խղճի և կրոնական կազմակերպությունների ազատության մասին» օրենսդրության 10-րդ և 17-րդ հոդվածներն ասում են, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին։
Առհասարակ, քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել Ազգային ժողովի իրավասության մեջ չմտնող հարցերի շրջանակներից։ Այսինքն՝ Ազգային ժողովի իրավասության ո՞ր շրջանակներում է տեղավորվում եկեղեցու ներքին հարցերը քննարկելը»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով Ռուբեն Ռուբինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։




