Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ»

6 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ Քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։

Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ, դիտարկվում է նաև համակարգի այլ պաշտոնատար անձանց ազատումը։ Վերջին դեպքերից հետո ուսումնասիրություններով արձանագրված թերացումները օրակարգ են բերել նրանց հետագա պաշտոնավարման հարցը։

Հիշեցվում է, որ վերջին շրջանում արձանագրվել են զինծառայողների մահվան և այլ ծանր միջադեպեր, որոնք քննվում են իրավապահների կողմից։ «Ժողովուրդ»-ը կհարցնի Ռազմական ոստիկանությունից, թե ինչ ուսումնասիրություններ են իրականացվել և ում պատասխանատվության հարցն է քննարկվում։

Նմանատիպ նյութեր

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...

Ձեր այս գործողությունները բերելու են եկեղեցու շուրջ մոբիլիզացիայի․ Քրիստինե Վարդանյան

  «Քրիստինե Վարդանյանը պարբերաբար ստիպված է լինում իր համար էլ տհաճ ձեր վրա ձայնը բարձրացնել, որովհետև դուք չարաշահում եք վարողի ձեր բոլոր իրավունքները։ Ես շատ վատ բան եմ ասելու, բայց եթե դուք այս տեմպերով շարունակեք, հասարակությունը...

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի...

Ազգային ժողովը չի կարող տարրական օրենքի դրույթ հարգել․ ինչի՞ մասին ենք խոսում․ Վարդևանյան 

  «Ամենամեծ խնդիրը միշտ առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ։ Երկակի ստանդարտը, կարծում եմ, նաև հենց ամենամեծ պատճառներից է եղել, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։ Եթե Ազգային ժողովի նիստը նախագահողը երկակի ստանդարտի...

5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։ Ադրբեջանցին հատել է Հայաստանի...