Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

5 Հոկտեմբերի, 2026

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար համակարգերում կամ բռնապետական համակարգերում, քանի որ գործ չունենք իրավունքի գերակայության հետ, հնարավորինս թանկացնել ապօրինությունների գինը իշխանությունների համար։

Առաջնահերթ՝ հատկապես իրավապաշտպանների, լրագրողների կամ հասարակական, հանրային գործիչների տեսանկյունից, դրա մասին խոսելն է, դրա մասին մատնացույց անելն է։

Եվ եթե մենք այսօր ունենք, ինչքան նշեցիք, 54 տոկոս, մենք հաջորդ հարցմանը կտեսնենք, որ այդ թիվը շատ ավելի մեծ է լինելու, և հասարակության իրազեկվածությունը ավելի բարձրանալու է։

Բնականաբար, զուտ իրավական առումով մենք հնարավորություն չունենք ֆիզիկական հարկադրանքով հարցերը լուծել։ Երբ որ պետությունը բռնում է, երբ որ իշխանությունը բռնում է ավտորիտար զարգացման ճանապարհը, դրա դեմ իրավական գործիքները միշտ չէ, որ ամբողջ ծավալով արդյունավետ աշխատում են։

Բայց նույնիսկ Հայաստանի պարագայում Նիկոլ Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ տան Ալիևի նման բռնապետի վերածվել։ Իր ռեսուրսները սահմանափակ են, և մենք էլ պատրաստվում ենք օգտվել նրա այդ թուլությունից»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ. Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եռաբլուրը հազարավոր դիակներով ավելացրած նողկանքը եղկելի է անվանում դրա մասին բարձրաձայնող կին լրագրողին։ Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ»,- գրել է...

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ազգաթքանքը ու իր շուստրի հկ-ական քարոզիչները մինչև որ կհամոզեն թե ինչ լավ բան ա հանրաքվեն, պիտի ընտրությունների կեղծման ու քաղաքական հետապնդումների գործիքներից հրաժարվեն - գլխավոր դատախազը պիտի հեռացվի ու...

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում․ Միրզոյան

Հայաստանն ու Թուրքիան նախատեսում են երկրորդ կամուրջը կառուցել Մարգարայի հատվածում։ Դրա մասին նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ երկու կողմն էլ իրատեսական է համարում...

Պետք է պատժվեն անմեղ մարդկանց արատավորողները, իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդողները․ Նարեկ Կարապետյան

Պետք է պատժվեն անմեղ մարդկանց արատավորողները, իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդողները․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փաշինյանական իշխանության կողմից ահռելի գումարների վատնման փաստերին է անդրադարձել՝ գրելով․ «Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժվում են ծնողներին չլսող և ձեռքից գնացած...

Աղքատությունը 10 տոկոս իջեցնելու բլեֆը

Աղքատությունը 10 տոկոս իջեցնելու բլեֆը

ԱԺ երեկվա՝ նոյեմբերի 18-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը 2027թ․ պետբյուջեն ներկայացնող ֆինանսների նախարարին հարց ուղղեց, թե ինչու իշխանությանը չի հաջողվել աղքատության մակարդակն իջեցնել, ինչի մասին խոստանում էր։ «2026 թվականի հոկտեմբերին...