Մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել․ ի՞նչ կլինի, եթե դիվերսանտների խումբ մտնի․ Աննա Գրիգորյան 

5 Հոկտեմբերի, 2026

«Միայն այս դրվագը ցույց է տալիս իրենց հռետորաբանության, իրենց նարատիվների և գործողությունների մերկությունը։ Ինչքան շատ էին խոսում, որ մենք առաջնագծում, տեսեք, ինչպիսի ներդրում են անում, մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել, հետո էլ հայտնաբերել։ Այդքանով է իրենց գործունեությունը գնահատվում։

Այդ գնահատականը պարտադիր չէ, որ ես և դուք տանք. այդ գնահատականը փաստացի հողի վրա արձանագրված իրողությունն է։

Այո՛, ես կարծում եմ, որ համապատասխան պաշտոնյաներ պետք է սրա համար քաղաքական պատասխանատվության ենթարկվեն, որովհետև առաջնագծի պահելը իրենց ֆունկցիան է եղել։ Այստեղ սահմանապահ զորքերը առաջնային ֆունկցիա ունեին։

Ես հիմա ոչ թե տվյալ զորամասում ծառայող սահմանապահ զորքերի ներկայացուցիչների, ծառայողների մասին եմ խոսում, այլ վերադասի, քաղաքական պատասխանատուների, որովհետև իրենք պետք է համապատասխան կահավորումն այնտեղ անեին՝ տարրական փշալարերից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Հազար ու մի բան կա, չէ՞, որ կարողանում է ֆիքսել սահմանախախտին։ Այդ ամեն ինչը չկա»,-  այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։ Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել...

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն...

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար...