800 վկայի ներգրավումը նախագահին տարիներով կալանքի տակ պահելու շարժառիթ ուներ․ Հովհաննես Խուդոյան

5 Հոկտեմբերի, 2026

 

«Դեռևս 2018 թվականին, երբ որ այդ ծավալով գործը ներկայացվեց, հասկանալի էր, որ դա պրոցեսը ձգելու միտում ունի։ Որովհետև եթե նույն ստորաբաժանումից, օրինակ, 200 զինծառայողի բերում ես, հարցաքննում ես, իրենք դատարանում որևէ նոր, պրոդուկտիվ բան չեն ասել։ Ընդամենը ստորաբաժանման հրամանատարի կամ ոստիկանական վաշտի հրամանատարի ցուցմունքը բավարար է։

Ակնհայտ էր, որ իրենք նախնական փուլում հասել էին նախագահի կալանավորմանը։ Այն ժամանակ դատավարական ժամկետների սահմանափակում չկար, և նույնիսկ գործը չավարտած, մեղքը չապացուցած՝ հնարավոր էր լինելու տարիներով պահել կալանքի տակ։ Եվ այդքան մասնակցի ներգրավումը հենց այդ թաքնված շարժառիթն ուներ՝ գործ ուղարկել դատարան, կալանքը պահել և վկաների առկայության պատրվակով հնարավորինս երկար ձգել։

Իհարկե, դա տևեց շուրջ երկու-երեք տարի, մինչև որ այդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, ինչը ամենաառաջին օրվանից ասվում էր։

Հակառակ պարագայում, էլի եմ ասել նախորդ ասուլիսին, իրենք չէին կարողանալու կալանքի գնալ, որովհետև որևէ այլ տեսակի մեղադրանք առաջադրելուց բացի, հակասահմանադրական հոդվածից, իրենք չէին կարողանալու կալանքի վերաբերյալ դատական որոշում ստանալ։

Եվ ամբողջ այդ իրավական պրոցեսը՝ իր բոլոր թերություններով, իր չպատճառաբանվածությամբ ու այդ իրավական աղբը, որ բերել, լցվել էր դատարան, միակ նպատակը դա էր՝ հնարավորինս երկար պահել ազատազրկման մեջ։

Նույն պրոցեսը՝ այլ ձևակերպումներով, այլ մեղադրանքի տեսքով, մենք դիտարկում ենք նաև հիմա»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը: Քննարկումը տևեց մի քանի րոպե:  Ազգային ժողովի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն  ավելի...

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները...