«Վարչապետի առանձնատնից «Էրեբունի» կոնյակը և երեք փողկապը հափշտակողին ազատել են քրեական պատասխանատվությունից»,- գրում է armlur.am-ը։
Մարտիրոս Ենգիբարյանը հիմնական դատալսումների ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ ընդունում է ներկայացված մեղադրանքի այն մասը, որ ապօրինի մուտք է գործել առաձնատուն և այնտեղ գտնվելու ընթացքում կատարել է հափշտակություն։ Միաժամանակ չի ընդունել այն փաստը, որ նախապես` մինչև առանձնատուն մուտք գործելը, ունեցել է հափշտակություն կատարելու դիտավորություն։






