ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը

29 Սեպտեմբերի, 2026

ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին գումարեց հերթական նիստը։

Օրակարգում էր երեք հարց՝1. «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական սփռման ԵՀ N 347 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

3. «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերության՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման մարզային՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում սփռման ԵՀ N 305 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի վերաբերյալ:

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումը։

Հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «Ա-ԹԻՎԻ» և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաների գործողությունը դադարեցնելու դիմումներին։

Հանձնաժողովը որոշեց սեպտեմբերի 30-ից ուժը կորցրած ճանաչել նրանց տրամադրված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման հանրապետական և մարզային սփռման լիցենզիաները:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՌՀ-ն «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Նմանատիպ նյութեր

«Քարթինգը նաև ճանապարհային անվտանգության դպրոց է»․ մասնագետները՝ սպորտի կարևորության մասին

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

669 անձ, որոնցից 20-ը՝ պրոֆեսիոնալ մարզիկ, զրկված են մարզվելու հնարավորությունից․ Ռոդիոն Կռիլով

  Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և...

Մոտ մեկ շաբաթ է անցել․ ավտոսպորտի խնդրի լուծման ուղղությամբ դեռ առաջարկ չկա․ Ռոդիոն Կռիլով

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է ինչ խաթարված է, ինչի հետևանքով մարզիկները չեն կարողանում պատրաստվել սպասվող կարտինգի մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։ Մարզումների և մրցաշարերի...

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Թուրքական ընկերությունն Ադրբեջանում փամփnւշտների գործարան է հիմնում

Ադրբեջանում անցկացվում է «ADEX 2026» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է Թուրքիայի կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը։ Նա հարցազրույց է տվել թուրքական «TRT Haber» պետական հեռուստաալիքին և...

Play City-ի 100-ից ավելի աշխատակից այս պահին անգործ է և ունի ֆինանսական խնդիներ․ Էդգար Կույումչյան