ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրովի քաղաքական հետապնդումների խնդիրը․ Արամ Վարդևանյան

29 Սեպտեմբերի, 2026

 

Այս անգամ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը իսկապես տարբերվող էր։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։

Նրա խոսքով՝ արձանագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անաչառության դեֆիցիտը, ինչպես նաև կոնկրետ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքը՝ 4 տոկոս ձայն ստանալու պայմաններում։

«Հատկապես ուզում եմ անդրադառնալ քաղաքական հետապնդումների բաղադրիչին։ Որպես առաջարկ՝ իշխանություններին ներկայացվել է ընտրովի հետապնդումների դադարեցումը։ Այսինքն՝ նախընտրական, ընտրական և հետընտրական ամբողջ ժամանակահատվածում քրեական հետապնդման ու քրեադատավարական գործիքակազմերը վերածվել են քաղաքական նպատակներով օգտագործվող զենքի։

Բոլոր այդ կալանքները, հետապնդումներն ու ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է նա։

Ստորև ներկայացնում ենք Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում ամբողջությամբ․

«Հարգելի՛ Վեհաժողովի անդամներ,

Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնաքար, սակայն դրա անժամկետ արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն սուրբ երաշխիքը, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մրցակցել արդար և հավասար պայմաններում։

Ընտրությունների դիտորդական զեկույցում հստակ փաստագրված է, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված համակարգային խախտումներով՝ վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ և քրեական վարույթների աննախադեպ ալիքով, որոնք ուղղակիորեն թիրախավորել են ընդդիմադիր գործիչներին։

Այս փաստերը հասարակության շրջանում ձևավորել են ընտրովի արդարադատության լայն տարածում գտած ընկալում և նպատակաուղղված կերպով խոչընդոտել ընդդիմության աջակիցների նախընտրական քարոզարշավին։

Իրավիճակը տեղում ցնցող էր․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ավելի քան 300 անդամ ձերբակալվել կամ կալանավորվել է՝ անմեղության կանխավարկածի շարունակական խախտումներով։ Կառավարության այս հաշվարկված գործողությունները խոր վախի մթնոլորտ են ստեղծել։

Հնարավորությունների հավասարությունը խաթարվել է նաև այն պատճառով, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ պարոն Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ապօրինաբար գտնվել է տնային կալանքի տակ՝ զրկված լինելով քարոզարշավ իրականացնելու իր իրավունքից։ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻ քաղաքական ցուցումների հետևանքով։

Ավելին՝ իշխող կուսակցության նախընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմված է պետական և հանրային ծառայողներից, ինչի հետևանքով վերացվել է կուսակցության և պետության միջև սահմանը, ինչպես նաև ընտրությունների հավասարության սկզբունքը։

Քաղաքականության և ծրագրերի շուրջ բանավեճի փոխարեն իշխող կուսակցությունը տարածել է բացահայտ ատելության խոսք և վախեցնելու քաղաքականություն, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, ինչպես նաև նոր պատերազմի սպառնալիք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնությունը պահպանելու հնարավոր ձախողման դեպքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում է իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, ամբողջությամբ զուրկ է եղել անաչառությունից։ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասերի արդյունքները՝ ընդդիմադիր կուսակցություններից մեկին անցողիկ շեմից ներքև թողնելով և լրացուցիչ մանդատներ փոխանցելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Իշխող կուսակցությունը շտապել է ամրապնդել արհեստական և ապօրինի երեք հինգերորդի մեծամասնությունը՝ նվազեցնելով խորհրդարանականության արժեքը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ժողովրդավարությունը չի կարող գոյատևել, երբ ազատության և հավասարության արժեքները պաշտպանված չեն։ Հետևաբար, այսօր Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված ընտրությունների դիտորդական զեկույցը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Իշխող կուսակցության կողմից իրականացված համակարգային խախտումները հստակ բացահայտված են, և սա կարող է ու պետք է դիտարկվի որպես հաղթանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միակողմանի քարոզչության դեմ։

Հայաստանի ժողովուրդն արժանի է ընտրական գործընթացի, որն իսկապես ազատ, արդար և հավասար է։ Հայաստանի Հանրապետությունն արժանի է իրական ժողովրդավարության՝ եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։

Շնորհակալություն։

Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»։

Նմանատիպ նյութեր

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում դեղատուն մտնող քաղաքացին, բնականաբար, ենթադրում է, որ դեղատան վաճառասեղանին դրված դեղն անցել է պետական վերահսկողության անհրաժեշտ ընթացակարգերը, դրա ծագումն ու որակը ստուգելի են, իսկ դրա վաճառքը թույլատրված։ Սակայն մեր ձեռքի...

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական ապրանքների արտահանումների արգելքից մեծապես տուժելու են նաեւ խաղողագործները։ Մի շարք խաղողագործներից ահազանգ ենք ստացել, որ մթերումների գումարները մասնավոր ընկերությունները չեն վճարում կամ չնչին փող են տալիս՝ ասելով, թե գումարի 80...

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը ուսումնասիրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ Բագրատ Վարդանյանի անցած ուղին և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու համար՝...

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

Ինչո՞ւ հուզվեց արդարադատության նախարարը․ ովքե՞ր են մեղավոր բանտում մարդու մահվան համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը նախօրեի ճեպազրույցում, անդրադառնալով բանտում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան մասին հարցին, հուզվեց և կիսատ թողեց ասուլիսը: «Շատ նուրբ, էմոցիոնալ հարց է, ու ցավալի է, որ թիրախավորվում են նաև...

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...