Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

29 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանրության հետ շփվելու նոր ձևաչափ է մշակել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է շաբաթ և կիրակի օրերին անակնկալ այցեր իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններ, ինչպես նաև մարզերի քաղաքներ ու գյուղեր՝ տեղում քաղաքացիների տրամադրություններն ու առկա խնդիրները հասկանալու համար։

Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Փաշինյանը թիմակիցներին անակնկալ հայտնում է, որ պատրաստվում է գնալ որևէ վարչական շրջան կամ բնակավայր, իսկ ցանկացող ՔՊ-ականներն էլ միանում են նրան։ Այսինքն՝ այցերը նախատեսվում է իրականացնել առանց մեծ միջոցառումների, նախապես հայտարարված հանդիպումների կամ բազմամարդ հավաքների։

Մեր տեղեկություններով՝ այս ձևաչափի առաջին «փորձարկումը» տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Արաբկիր վարչական շրջանում։

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական թիմակիցների հետ շրջել է Արաբկիրում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու ծանոթացել իրավիճակին։ Շրջայցին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Լևոն Լևոնյանը, Միքայել Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը և այլ ՔՊ-ականներ։ Շրջայցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ։

Ուշագրավ է հատկապես Արաբկիրի ընտրությունը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանի՝ Արաբկիր կատարած այցը բավական լարված էր։ Վարչապետի հետ քաղաքացիների շփումը վերածվել էր սուր միջադեպերի, իսկ հատկապես մեծ արձագանք էր ստացել բժիշկ Սողոյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունը։ Այդ այցը նաև ուղիղ եթերով էր հեռարձակվում, ինչի արդյունքում միջադեպերը լայնորեն տարածվեցին։

Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում հիմա կարևոր է հասկանալ, թե ընտրություններից հետո ինչ է կատարվում հանրության շրջանում՝ ինչ խնդիրներ են մարդկանց անհանգստացնում, ինչ տրամադրություններ են ձևավորվել և, հատկապես, ինչ վերաբերմունք կա իշխանության նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ -Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց,...

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրների իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ, Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց հայտարարությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ևս հինգ երկրների ղեկավարներ սպառնացել...