4 պատերազմ բերած մարդն իրեն կարգել է «խաղաղության առաքյալ». Միքայել Նահապետյան

28 Սեպտեմբերի, 2026

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է. «Դուք գիտե՞ք ով է Մխիթար Մարտիրոսյանը։

Չգիտեք։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև, եթե իմանաք թե ով է Մխիթարը, պիտի իմանաք որ նա զոհվել է 2022-ին Ջերմուկը պաշտպանելիս, զոհվել է իր ծննդյան օրը` սեպտեմբերի 13-ին։ Եթե իմանաք ով է Մխիթարը` իմանալու եք, որ նրա հայր Մանվելը ինքնասպան եղավ որդու զոհվելու մասին լսելուց` նույնիսկ դեռ մինչև որդու զոհվելը։
Եվ երբ իմանաք սա, պիտի պատկերացնեք ողբերգության մասշտաբները, երբ խոսքը գնում է 224 նման ճակատագրի մասին 2022-ին, առնվազն այդքան` 2023-ին… 2021-ին, 2020-ին։
Եվ երբ դա իմանաք, պիտի ձեզ հաշիվ տաք, որ փաստորեն այդ մարդկանց անունները հետևողականորեն դուրս են մղվել քարոզչամեքենայի ամեն ինչին հայհոյելու ժամանակ գտնող օրակարգից։ Այդ անունները վերածվել են սոսկ թվանշանների` «Զոհ համար 5088, համար 5089»։ Իսկ թվանշանների հետ մենք չենք մեծացել նույն բակում, չենք սիրահարվել նույն աղջկան, չենք փակել փողոցներ հանուն արդար կյանքի…
Ու հետևաբար հեշտ է հավատալ, որ չորս տարում առնվազն 4 պատերազմ բերած մարդը «խաղաղության առաքյալն է», իսկ նրան դեմ հանդես եկող յուրաքանչյուր ոք «պատերազմի հրձիգ»։
Դրա համար ընդամենը բավարար է, որ պրոպագանդան ձեզ չպատմի թե ով է Մխիթարը»։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...