Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

25 Սեպտեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը.

«Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է հաղորդակցվի Բայրամովի հետ, կամ՝ հանկարծ չժպտա եւ այլն։ Միշտ չէ, որ ժպտալը թուլության, վախվորածության, տկարության նշան է։ Ժպտում են նաեւ ուժեղները, եւ շատ հաճախ են ժպտում հենց ուժեղները։Բայց, հարցն այն է, որ Արարատ Միրզոյանը հայաստանցի լրագրողների՝ Բաքվում պահվող գերիների հարցը լսելիս կարող է ասել «դե ծնգըլ արեցիք», բայց Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը լսելու է ու ժպտալու է, կամ՝ ժպտալու է անկախ լսելուց։Այդ առումով է՝ հաշվի առնելով պաշտոնական Երեւանի, այդ թվում ԱԳ նախարար Միրզոյանի անձնա–քաղաքական վարքագիծը առհասարակ, բոլորովին էական չէ, թե նրա ականջին ինչ է շշնջում Բայրամովը։ Էականն այստեղ այն է, որ Միրզոյանի ժպիտն է ակնհայտորեն մեխանիկական, ինչն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի մեխանիկական քաղաքականությունն առհասարակ։ Ցավոք, այդ մեխանիկան երջանկության չէ, այլ ողբերգության մեխանիկա»:

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...