Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և ցավոտ բանակցային գործընթաց. Կորտունով

23 Սեպտեմբերի, 2026

Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց, որի ընթացքում որոշվելու են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնահերթությունները։ Սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերությունների թեմայով համաժողովի ժամանակ news.am-ի փոխանցմամբ՝   հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։

Կորտունովը պարզաբանել է, որ այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ, իսկ դա ենթադրում է, որ հարաբերությունները պետք է դառնան ավելի գործնական։

Փորձագետի գնահատմամբ՝ սա պարտադիր չէ, որ նշանակի Հայաստանին ոչ բարեկամական երկրների ցանկում ընդգրկելը, սակայն նման հարաբերությունները ենթադրելու են օգուտների և հնարավորությունների բավականին կշռադատված համադրում։ «Օրինակ՝ Ռուսաստանը կարող է փորձել ավելի խիստ պահանջներ սահմանել հայկական արտահանման որոշակի կատեգորիաների նկատմամբ»,- հավելել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ազդեցիկ շահառու խմբերը կկարողանան լոբբինգ անել համագործակցության որոշակի ձևաչափերը։ Անդրեյ Կորտունովը ենթադրել է, որ «Գազպրոմ»-ի և «Ռոսատոմ»-ի նման խաղացողները կարևոր դեր են խաղալու երկու երկրների հարաբերություններում։

«Շատ բան կախված կլինի նաև նրանից, թե արդյոք «Ռուսական երկաթուղիներ»-ը կկարողանա պահպանել իր ներկայությունը։ Այսինքն՝ մի շարք «ծանրքաշայիններից» կարող են ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Բացի այդ, շատ բան կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանն ու Հայաստանը կկարողանան փոխգործակցել որոշակի բազմակողմ կառույցների, օրինակ՝ ՇՀԿ-ի կամ, ասենք, տարածաշրջանային հնարավոր բազմակողմ միավորումների շրջանակում»,- եզրափակել է ռուս փորձագետը։

Նմանատիպ նյութեր

Վեհափառին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը. պահանջում ենք դադարեցնել հետապնդումը. փաստաբան

Վեհափառին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը. պահանջում ենք դադարեցնել հետապնդումը. փաստաբան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Սիսիանում մահացած զինծառայող պայմանագրային ծառայության էր անցել 2022 թվականից։ Նախնական տեղեկություններով վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջև, արդյունքում նռնակ է պայթել։ Նշենք, որ ՊՆ-ն արդեն հաստատել...