Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ»

19 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին:

Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։ Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում։ Նրանք այն խավն են, որ առանց մի բաժակ բան խմելու` ընդմիջում չեն կարողանում անել:

Հիշեցնենք, որ, հեղափոխական կառավարության որոշմամբ, հաջորդ տարվանից պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը կրկնակի, երբեմն՝ բազմակի կբարձրանան: Պատգամավորները, օրինակ, 1.5 միլիոն դրամ են ստանալու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 09․ 26թ

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցնում հանրապետականներից

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները գերազանցում են հանրապետականներին։ «Associated Press»-ի կանխատեսմամբ՝ Սենատում դեմոկրատները կստանան 45 տեղ, իսկ հանրապետականները՝ 36։ Ներկայացուցիչների պալատում նույնպես դեմոկրատներն առաջ են՝...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարությանը, վարչապետին հատկացվելիք 2027 թվականի բյուջեն: Հայտնի է, որ 2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմել է 621 մլն 340 հազար 100 դրամ։...

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։ Արդեն մի քանի օր է՝...

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։ Մեզ ահազանգել են մայրաքաղաքում...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը,...