ՔՊ-ականներն էլ են պատերի տակ Արաքսյա Վարդանյանին «քլնգում»․ «Հրապարակ»

18 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրատախտակի գնացած» պատգամավորուհու՝ Արաքսյա Վարդանյանի պահվածքը բուռն քննարկումների թեմա է դարձել նաեւ իշխանական թիմում: Եվ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, խմբակցության ղեկավարությանը հորդորել է, այսպես ասած ամբախ-զամբախ խոսողների գյամերը քաշել, խոսել չգիտեն թող չխոսեն կամ էլ տեքստերը թող համաձայնեցնեն ղեկավարության հետ։

ՔՊ-ի «դեմբելներն» էլ առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»: Իսկ այս 36-ամյա աղջիկը ՔՊ էլիտար 50-յակում էր՝ 35-րդ համարը, այսինքն՝ կուսակցական վերնախավի ճաշակի ու ինտելեկտի մարմնացումը։

Մինչ պատգամավոր դառնալը նա Փարաքարի ՔՊ ավագանու անդամ էր, ըստ որոշ լուրերի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով, անգամ քննադատական գրառումներ է արել գործող իշխանությունների մասին, թե կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։

Ի դեպ, նրա կենսագրությունից բացակայում է այդ հատվածը: ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

«2019թ․ հետազոտություն ենք արել 10 տարեկանների շրջանում, արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն․․․ Ուսուցիչները դժվարությամբ են մասնակցում ատեստավորմանը, մեծ դիմադրություն է տեղի ունենում․ դրանք են փաստերը․․․ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ...

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...