Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Բադալյան

17 Սեպտեմբերի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․

 

«Հայաստանի մի բնակավայրում ամիսներ շարունակ արձանագրվում են զանգվածային թունավորման դեպքեր, վերջերս էլ Ծավ գյուղում ջրի մեջ հայտնաբերվում է սնդիկի պարունակություն։
Հասարակությունը իր համար ապրում է, շարունակում է վայելել զվարթ կյանքը։
Բայց հանկարծ, հեռախոսով շրջող մի բլոգեր պատահաբար տեսնում է, որ բանջարեղենի կրպակներից մեկում կրպակավաճառը «դիխլոֆոս» է փչում մրգերի վրա։ Ու սա արդեն դարձել է «հայկական հարց»։ Քիչ է մնում կոչ անեն վառել վաճառողին։
Հարցն այն չէ, որ նա լավ է անում։
Հարցն այն է, թե ինչպես է հասարակությունը «անզգայանում»՝ ապրելով «բլոգից» «բլոգ»։ Բլոգից բլոգ Հայաստան։ Հանրության մի ստվար մաս սկսել է տեսնել, լսել ու մտածել «բլոգերների» միջոցով, որոնց թե մասնագիտական, թե առհասարակ կենսագրական փորձերն ու կոմպետենցիան մեղմ ասած կասկածելի են։
Սա է Հայաստանի դեմ վարվող իրական հիբրիդային պատերազմը, որի կամա, թե ակամա մասնակից են դառնում «աստղայինով» հիվանդացած այդ «բլոգերները»։
Ես իհարկե բացարձակապես դեմ եմ նրանց բոլորին «ազգի թշնամի» հռչակելուն։ Այստեղ խոսքը մարդկանց մասին չէ, այլ երեւույթի, որի կամա, թե ակամա «ինքնահոսում» են հայտնվում դրանով զբաղվող մարդիկ։ Որովհետեւ, նրանք իհարկե նաեւ անում են շատ օգտակար գործ, բարձրացնում շատ կարեւոր խնդիրներ, փոխանցում սոցիալական պատասխանատվության ասպեկտներ։ Բայց այստեղ է, որ կան շատ նուրբ սահմաններ, չափազանց նուրբ սահմաններ, որոնք չխախտելն էլ պահանջում է թե մարդկային էական կենսափորձ, թե մասնագիտական կոմպետենցիա, թե արժեհամակարգային ողնաշար։
Եվ այն է ցավալի, որ հայկական բլոգոսֆերայում ակնհայտորեն ոչ բոլորն է, մեղմ ասած քչերն է՝ որ օժտված են դրանով։ Եվ սա խնդիր է, որովհետեւ, կրկնեմ, հայկական հանրության մի ստվար մաս սկսել է թե աշխարհը, թե սեփական պետությունը տեսնել ու չափել բլոգների «պատուհաններից»։

Նմանատիպ նյութեր

Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել

Մեկ օրում կամուրջների տակ 2 դի է հայտնաբերվել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին ժամը 16:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով, սակայն, անճանաչելի է, և...

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Իրանի դեսպան

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով․ Իրանի դեսպան

Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով, «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի...

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Կառավարությունում քննարկվել է TRIPP զարգացման ընկերության իրավապայմանագրային փաթեթն և առաջիկա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա...