Ի՞նչ իրավական հիմքով եք Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով․ Վարդանյանը՝ Փաշինյանին 

16 Սեպտեմբերի, 2026

«Նախքան հարցը՝ երեք արձանագրում։

Նախ՝ դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ։ Երբ ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին եք խոսել։ Իզուր ձեզ ու ձեր արարքները մի՛ գաղափարականացրեք։

Երկրորդը՝ որ դուք գալիս եք այստեղ, հեգնում եք մեր փոքրանալը ու դա ներկայացնում եք որպես ձեր հաղթանակ, ես շատ անկեղծ ասում եմ՝ եթե ձեր գործողությունների արդյունքում մենք ավելի փոքրանանք, «Ուժեղ Հայաստանն» էլ փոքրանա, բայց ընդդիմությունը, ինչպես այս ընտրություններում, ավելանա, դա բերելու է ձեր պարտությանը։ Իշխանություն էլ չեք կարողանալու ձևավորել։ Այնպես որ, դա մեր հաղթանակն է լինելու։ Երանի ձեր ասածով լինի։

Եվ երրորդը՝ 100 տոկոսով համաձայն եմ ձեզ հետ, երբ ասում եք, որ Հայաստանի համար սպառնալիք է, երբ տնտեսության մի կարևոր ճյուղ, օրինակ, 90 տոկոսով կախված է որևէ մեկ պետությունից։

Իրավիճակի հեգնանքը գիտե՞ք՝ ուղղակի որն է։ Որ ձեր կառավարման արդյունքում ու հետևանքով է մեծացել այդ կախվածությունը։

Ու երկրորդը՝ եթե դա վերաբերում է տնտեսության մի ճյուղի, բա ինչքա՞ն է վերաբերում խաղաղությանը։ Բա մենք էլ ենք դա ասում։ Ո՞նց կարող է խաղաղությունը կախված լինել մեկ մարդու կամքից։ Բա դա սպառնալիք չէ՞։ Տնտեսության մի ճյուղի՝ մի պետությունից կախված լինելը սպառնալիք է, խաղաղության՝ ամբողջապես մի մարդու կամքից կախված լինելը սպառնալիք չէ՞»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տեղի փրկարարական ծառայությունը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են...

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ «Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի...

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի...