Աղվան Վարդանյանն առաջարկում է խորհրդարանական պատվիրակությամբ մեկնել Բաքու՝ գերիներին հանդիպելու

15 Սեպտեմբերի, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությունը` Ազգային ժողովի նիստում.

«Մենք՝ Ազգային ժողովը, ժողովրդի ներկայացուցչական մարմինն ենք։ Ամեն ինչի համար պատասխանատու։ Չկա համապետական որևէ խնդիր, որ մեր վերահսկողական լիազորությունից դուրս է։

Արդեն երեք տարի Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը٬ ինչպես նաեւ առնվազն տասնմեկ ՀՀ քաղաքացիներ٬ պատանդի կարգավիճակում բանտում են հարևան Ադրբեջանի Հանրապետությունում։

Նրանց դատում են միջազգային բոլոր նորմերի ոտնահարմամբ։

Իրականում դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։

Այս իշխանությունը կցկտուր վստահեցնում է` թեեւ ոչ հրապարակային, բայց զբաղվում են ՀՀ քաղաքացիների ազատության հարցով։ Երեք տարին ապացույց, որ անարդյունք։

Մարդիկ զրկված են նույնիսկ իրենց դատավճիռներին ծանոթանալու իրավունքից։ Ադրբեջանը փակել է Կարմիր խաչի գրասենյակը։ Տեղեկություններ կան խոշտանգումների, բռնաճնշումների վերաբերյալ։

Այդ մարդիկ արժանապատվությամբ են կրում այս փորձությունը, որովհետև ազատ Արցախի արժանավոր զավակներ են։ Իրենց «մեղքը» միայն այն է, որ պայքարել են իրենց Հայրենիքի ու ժողովրդի ազատության համար։

Բայց կրկնում եմ՝ հանձինս նրանց դատում են Հայաստանի Հանրապետությունը։

Նրանց ազատության մասին խոսում են Միացյալ Նահանգների Կոնգրեսում, Եվրախորհրդարանում։ Ի՞նչ ենք անում մենք՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի անարժան անդամներս։ Ոչինչ։

Մեր ու Ադրբեջանի իբր քաղհասարակությունը փոխայցերով խաղաղություն են խաղում։

Ազգային ժողովի նախագահին առաջարկում եմՙ ձևավորել պատգամավորական պատվիրակություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հինգ հոգի, «Ուժեղ Հայաստանից»՝ երեք հոգի, «Հայաստան» դաշինքից՝ երկու հոգի։ Եվ մեկնել Բաքու։  Նպատակըՙ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան խանումին։ Նաեւ փորձել հանդիպել Ադրբեջանում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպաններին։

Պարոն Ռուբինյան, հենց Դուք էլ կարող եք ղեկավարել պատվիրակությունը։ Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Խոսեք Ադրբեջանի Ձեր կոլեգայի հետ։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով։

Եթե չհաջողվի, միեւնույն էՙ մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Ինֆորմացիոն միջազգային ուղեկցությամբ։

Մենք կատարենք մեր պարտքը٬ անենքՙ ինչ ճիշտ է ու պատասխանատու։ Մնացածի մասին հետո կխոսենք»։

Ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը 2026թ. սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին, այս մասին տեղեկանում ենք Ակադեմիայի ֆեյսբուքյան...

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։ Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական...

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շատ քննարկվեց OECD միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցած, Հայաստանի 15-ամյա աշակերտների գնահատման ծայրաստիճան վատ ցուցանիշները։ Հաշվետվությունը պարզել է, որ Հայաստանում 15-ամյա դեռահասների...

ՔՊ-ում մեկը չկա՞, որ դատապարտի Հաջիևին. Տիգրան Աբրահամյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն որերորդ օրն է՝ խոսում է ամեն ինչից, բայց մի բան չի նկատում, իր համար գոյություն չունի՝ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և Գանձասարում դիվանագետներին հայկական մշակութային ու հոգևոր ժառանգությունը...