ՀՀՇ-ից ծնվեց մեկը, ով իր խոսույթով ոչնչով չի տարբերվում թուրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Եղոյանին

15 Սեպտեմբերի, 2026

 

«Պարոն Եղոյանը հաստատեց այն պնդումները, որ անում էինք․ երբ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում էր, կար պետականության կերտման երկու մոտեցում՝ հհշական և դաշնակցական: ՀՀՇ-ական մոտեցումն ասում էր․ «Չէ՛, զրոյական էջից ենք սկսում»։ Հռչակագրի մեջ չէին ուզում ավելացնել նույնիսկ Ցեղասպանության խնդիրը, իսկ Առաջին Հանրապետության հետ կապն ընդամենը ժողովրդավարական ավանդույթներն էին։ Եվ կար դաշնակցական մոտեցումը, որ այս ամենը՝ պետական կառուցվածքը, պետք է դնենք ազգային հիմքի վրա:

Եվ ահա, պարոն Եղոյանը ՀՀՇ-ական ծառից ծնված մի պտուղ է, իմաստության պտուղ չեմ կարող ասել, այլ՝ բազմալեզվախոսության, որը չունի նաև տարրական տակտի զգացում՝ մատով է խոսում: ՀՀՇ-ից ծնվեց մեկը, ով իր խոսույթով ոչնչով չի տարբերվում թուրքերից: Ինչպես թուրքերն էին ասում, թե պետք է մնա ընդամենը մի հայ՝ այն էլ թանգարանում, այնպես էլ դուք էիք ասում՝ պետք է մնա մի հոգի, այն էլ՝ վերջինը։

Այնպես որ, կանգնե՛ք հայելու առաջ և փորձե՛ք ձեր ասածների մեջ բանականություն գտնել (ինչը շատ դժվար է), բայց թուրքերի հետ նմանությունը 100-ից 100 է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած»

Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական...

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից...

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

Ի դեպ, խորհրդարանը երկու օր է՝ քննարկում է Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և Փաշինյանը հայտարարում է, թե այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որ նա չի կարողանա հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Իսկ հարցին, թե Սահմանադրության...

2018-ից հետո հայտնի դարձած գործարարի համար քննիչն է խափանման միջոց ընտրում․ Արամ Վրադևանյան

  «2021 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքի վերաբերյալ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Այդ դիմումի էությունը շատ կարճ է. երևի թե ոչ իրավաբանները կդժվարանան այդ...