Ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»

15 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։

Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։

Մեր տեղեկություններով՝ առողջապահական համակարգում ջրի վտանգավորության մասին ահազանգը ստացվել է անակնկալ, ինչից հետո միայն համապատասխան կառույցները սկսել են ակտիվորեն պարզել, թե որտեղից կարող էր սնդիկը հայտնվել բնակիչների կողմից օգտագործվող ջրի մեջ։ Այս պահին մի քանի վարկած է քննարկվում, և ուսումնասիրությունները շարունակվում են։ Ընդհուպ՝ հարևան, բայց ոչ բարեկամների կողմից կողմնակի միջամտության թեման։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու։

Որտե՞ղ էին վերահսկողները

Այս պատմության ամենակարևոր հարցը, սակայն, շարունակում է մնալ անպատասխան․ եթե ջրի անվտանգության վերահսկողությունը պետական համակարգի պարտականությունն է, ապա ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմիններին ահազանգ ստացվեց։

Ավելին՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ծավի համայնքապետի պահվածքն ու արձագանքը ևս հարցեր են առաջացնում։ Փոխանակ հանրությանը հստակ պարզաբանումներ տալու՝ համայնքապետը զրույցի ընթացքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և, ըստ էության, չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Բյուրեղավանից՝ Ծավ

Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ ջրի անվտանգության հետ կապված սա առաջին լուրջ դեպքը չէ։

Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին հանրության համար անպատասխան։ Մինչ օրս էլ ամբողջությամբ հստակ չէ՝ ինչն էր մարդկանց թունավորումների պատճառը և ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն կանխել վտանգը։

Հիմա արդեն սնդիկ է հայտնաբերվում Սյունիքի բնակավայրի խմելու ջրում։ Եվ սա արդեն միայն առողջապահական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության բաղադրիչ ունեցող հարց է։

Որովհետև եթե պետությունը չի կարող երաշխավորել անգամ քաղաքացու խմելու ջրի անվտանգությունը, ապա առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ ո՞ր փուլում է ձախողվում վերահսկողության համակարգը։

Առողջապահության նախարարությունը, անվտանգության ոլորտի պատասխանատու մարմինները, ջրամատակարարման կառույցները և համայնքային իշխանությունը պետք է պատասխանեն՝ ովքե՞ր են պատասխանատու ջրի որակի պարբերական վերահսկողության համար, ե՞րբ է վերջին անգամ Ծավի ջուրը ստուգվել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն ահազանգից հետո։ Բայց որևէ պատասխանատվություն չկա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներ ունեցող մարդը սովամահ է լինում․ Իրինա Յոլյան 

«Օրեր առաջ մենք մի ցավալի փաստի հետ առերեսվեցինք, և այդ հանգամանքը ցնցեց բոլորիս։ Հայր և որդի՝ ծայրահեղ ծանր վիճակում, սովամահության աստիճանի։ Որդին օրեր հետո մահացավ հիվանդանոցում։ Բարեկեցության բաստիոնում առողջական բազում խնդիրներ...

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն. Զախարովա

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն. Զախարովա

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող...

Կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը․ ՔԿ

Կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի...

Գազի գնի թանկացումը ապոկալիպտիկ սցենար է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ԿԲ խորհուրդը քննարկե՞լ է այն սցենարը՝ ի՞նչ կլինի, եթե դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումներից բացի՝ թանկանա Հայաստանին մատակարարվող գազի գինը։ «Դրա մասին խոսվել...

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո...