Ո՞վ է Քոչարյանի դեմ գործընթացների իրական պատվիրատուն․ պատգամավորները՝ աշխարհաքաղաքական հետքի մասին

14 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում կայացած «Աշխարհաքաղաքական «գործ» N1» ասուլիսի ընթացքում YerevanToday-ի այն հարցին, թե ո՞վ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող գործընթացների իրական պատվիրատուն, և արդյո՞ք Ադրբեջանի ազդեցության մասին հնչող տեսակետը միակ վարկածն է, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու մտածելու ունակությունն ու ինքնապաշտպանական բնազդը պետք է դրդեն հարց տալու՝ ինչո՞ւ է այս արշավն իրականացվում քաղաքական ընդդիմադիր առաջատար ուժերի և նրանց առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

Սրանք իրավական գործընթացներ չեն։ Մենք դեմ չենք իրավական գործընթացներին, բայց դրանք պետք է իրականացվեն օրենքի ուժով՝ չխախտելով մարդկանց սահմանադրական իրավունքներն ու անմեղության կանխավարկածը։ Դեռևս որևէ ապացուցված գործ, որևէ դատական վճիռ չունենալու պարագայում Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն արդեն դատավճիռներ են հնչեցնում։ Անմեղության կանխավարկածի տոտալ խախտումը դարձել է մեր իրականությունը։

Իսկ ովքե՞ր են այս իրականության շահառուները։ Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ՝ նախ և առաջ շահառուն օրվա իշխանությունն է, որը պատրաստ է հերթական զիջումների, ծաղրանքի ու նվաստացման»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն իր հերթին Ռոբերտ Քոչարյանի կալավորման շահառուների թվում առաջինը նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հիշեցնելով, որ Արցախի նախկին նախագահներն այժմ գտնվում են անազատության մեջ։

«Այնուհետև հասկանում ենք, թե Արևմուտքն ինչ խնդիր և ինչ շահ ունի Հայաստանի հետ կապված։ Նա Ռուսաստանի հետ պայքարի խնդիր ունի, ընդհուպ՝ երկրորդ ճակատ ստեղծելու խնդիր՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Հասկանալի է, թե որն է Արևմուտքի շահը։ Հասկանալի է նաև թուրք-ադրբեջանական շահը՝ միջանցք ունենալը, պանթյուրքական գաղափարը և այլն։ Հասկանալի է նաև, թե որն է Ռուսաստանի շահն այստեղ։

Վազգեն Սարգսյանը՝ Սպարապետը, ասում էր՝ Մեղրին դարձել է աշխարհաքաղաքական մեծ կենտրոնների շահերի բախման վայր։ Այսինքն՝ բոլորն այստեղ ունեն իրենց շահերը։

Այստեղ անհասկանալի է մեկ բան՝ մեր երկրի ղեկավարությունը հայկական ո՞ր շահն է առաջ տանում։ Ո՞րն է մեր շահը, ի՞նչ է իշխանությունը հետապնդում այս ամենի արդյունքում»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբան. Հակակոռուպցիոնը մանրամասներ է հայտնել

Ձերբակալվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբան. Հակակոռուպցիոնը մանրամասներ է հայտնել

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաներ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբանի): Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: «Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները...

Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի. բաց նամակ

Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի. բաց նամակ

Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը բաց նամակ է հղել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին. «Մենք խորը մտահոգություն ենք հայտնում...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ կան

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. տուժածներ կան

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Իջևան Սևան Երևան ավտոճանապարհի 131 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թույլատրելի հատվածում կայանված...

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի». Արա Խզմալյան

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի». Արա Խզմալյան

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», - «Ազատության» փոխանցմամբ՝ նշել է  Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը: Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի...

Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ. Պեսկով

Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ. Պեսկով

Արևմտյան վերլուծաբանների և մասնագետների համար ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը հետևողականորեն գնում է իր նպատակների իրականացման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախկինում նույնպես մեծ մոլորություն էր...