Հայաստանի Կապան քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայեջին իր առաքելության վայր մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքն առաջ մղելու առաջարկվող ծրագիրը։
Արտաքին գործերի նախարարը նորանշանակ գլխավոր հյուպատոսին հաջողություն մաղթելով՝ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի հարաբերությունների կարևորությունը բարիդրացիության քաղաքականության շրջանակում։ Նա ընդգծել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով, հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։





