Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից․ «Կարճ ասած»

10 Սեպտեմբերի, 2026

2018թ․ հայտնի իրադարձություններից հետո Հայաստանի դպրոցներում շարադրություն էին հանձնարարել այսպիսի վերնագրով՝ «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում…»։ Այդ պահից ահազանգել ենք, որ ժողովուրդ ջան, պատրաստվեք, սրանք սկսում են դպրոցի քանդումը։ 8 տարի խոսում է ինչ-որ կրթական հեղափոխությունից, նոր չափորոշիչներից, նոր դասագրքերից, ուսուցիչների ատեստացիայից․ հրապարակվում է միջազգային հետազոտություն ու պարզվում է՝  91 երկրի արդյունքներով, հայաստանցի 15 տարեկան աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի լավագույն արդյունք բնագիտական և ընթերցանության մեջ: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջինն տեղում է տարածաշրջանում։

Երեկ պետք է Փաշինյանը կրթության և գիտության նախարարին առնվազն հեռացրած լիներ գործից, այնինչ նախարար Անդրեասյանը ոգևորիչ տեքստ է գրել, թե՝ այս ցուցանիշները նշանակում են՝ բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Այսինքն եթե ձեր նպատակը տոտալ անգրագիտությունն է, ուրեմն այո, ճիշտ ուղղու վրա եք։ Նախկինների անուն չտաք․ 9-րդ տարին եք իշխանության։ Մեսրոպ Մաշտոցին չմեղադրեք։ Սա ձե՛ր իշխանության դեմքն է։

Կրթության մասին ինչ ասես խոսել-խոստացել է մարդամեկը․ «Պետք է կրթությունը դարձնենք ազգային ապրելակերպ»։ «Պետք է 4 տարեկանից կրթենք»։ «Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են, որովհետև երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել: Մենք վերածնունդ կունենանք»։ Էս ա՞ պատշաճ կրթությունն ու ազգային ապրելակերպը։ Ասում էր՝ երեխաների առաջ պետք է խնդիր դնենք, որ 20 տարեկանում առնվազն 3 լեզու իմանան։ Մեկ լեզվով կարդալ չգիտեն, կարդացածը չեն հասկանում․ երեք լեզու է խոստացել։ Է՞լ ինչ էր ասում։ Հա, ասում էր՝ «Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը․ առաջին հերթին ժողովրդին, զանգվածներին զրկելով պատշաճ կրթությունից։ 2019 թվականին մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի»։ Դրանից 7 տարի հետո հրապարակվում է արդյունք, որ եթե 19 թվին 30 տոկոսը կարդալ չգիտեր, հիմա ընթերցանությունից 1 տոկոսն է լավագույն արդյունք ցույց տվել։ Այսինքն, ըստ Նիկոլի, հիմա էլ Նիկո՞լն է երեխաներին մղել անգրագիտության։

Փորձել են պարզել՝ արդյոք 15-ամյա աշակերտը կարողանո՞ւմ է կարդացածը հասկանալ, գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, վերլուծել տեքստը, տարբերակել փաստն ու կարծիքը, կատարել եզրահանգումներ և ստացած գիտելիքը կիրառել իրական կյանքում։ Եվ հենց այստեղ է Հայաստանի կրթական համակարգի ամենամեծ խնդիրը։ Դպրոցը բավարար չափով չի ձևավորում այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մարդուն՝ հասկանալ, վերլուծել, քննադատաբար մտածել և գիտելիքը կիրառել։ 2018-ից հետո սրանք հայտարարել են հեղափոխական բարեփոխումների մասին, դասագրքեր փոխել, ծրագրեր ներդրել․ բայց պարզվում է՝ երեխան չի կարողանում հասկանալ իր կարդացած տեքստը, վերլուծել այն։

Կառավարության նիստ չկա, որ Նիկոլը չխոսի կրթությունից, բայց խնդիրն այն է, որ նա միայն խոսում է, բայց իր անձնական օրինակով, իր թիմի օրինակով, իր ելույթներով, գործողություններով, կադրային և մյուս քաղաքականությամբ հենց չկրթվելու փայլուն օրինակ է։ Սա էն իշխանությունն է, որը հանուն նրա, որ ՔՊ-ականներին աշխատանքի նշանակի, պաշտոնի կրթական ցենզ է իջեցրել։ Սա էն իշխանությունն է, որը միայն միջնակարգ կրթություն ունեցող իր անդամներին հերիք չէ պատգամավոր է դարձրել, նաև՝ հանձնաժողովի նախագահ։

Սրանց համար կրթական համակարգը զուտ քվե է, իրենց հանրահավաքների մասսովկա է։ Ասում էին՝ նախկինների ժամանակ հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, կբացառենք դա, ուսուցիչներն ու տնօրենները պարտավորություն չունեն ներգրավելու քաղաքական, ընտրական պրոցեսների։ Սրանց քարոզարշավներին դպրոցների, մարզադպրոցների, մանկապարտեզների աշխատողները ցուցակագրված են մասնակցում։ Նիկոլի քարոզչական հավաքներին ավելի շատ ուսուցիչ ու աշակերտ կա, քան դպրոցներում։ Արդյունքը տեսնում ենք։

Լավ դպրոցը լավ ուսուցիչն է, լավ տնօրենը, մասնագետը, կրթական քաղաքականություն մշակող պրոֆեսիոնալ թիմը։ Սրանք, սակայն, կադրեր ընտրելիս առաջնորդվել են կուսակցական պատկանելությամբ, ՔՊ-ական պաշտոնյայի հարազատ, բարեկամ լինելով։ Շիրակցի պատգամավորը թվարկում էր դպրոցների կապը ՔՊ-ի հետ՝ Գետաշենի դպրոցի տնօրենը՝ ՔՊ-ական պատգամավորի ազգական։ Կապսի դպրոցի տնօրենը՝ նույն պատգամավորի մորաքույր։ Ջաջուռի դպրոցի տնօրենը՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամ, Ախուրյանինը՝ նույնպես, Նոր Ախուրյանինը՝ Նիկոլի խորհրդականի մորաքույր, Ղազանչիի դպրոցինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ, Բավրայի դպրոցի տնօրենը ևս  և այսպես շարունակ։ Կրթության ոլորտում սխալ կադրային քաղաքականության հետևանքը երևում է տարիներ անց, երբ դպրոցից դուրս է գալիս սերունդ, որն ունի ատեստատ, բայց բարդ տեքստը չի հասկանում, չի կարողանում վերլուծել, տարբերել փաստը մանիպուլյացիայից և ինքնուրույն եզրահանգում կատարել։

Կառավարության 21-26թթ․ ծրագրում փայլուն խոստումներ են՝ կրթություն ամբողջ կյանքի ընթացքում, մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, բնագիտական կրթությունը հասցնել միջազգային մրցունակ մակարդակի: Էս դուք եք խոստացել։ Բայց պարզվում է՝ բնագիտությունից 1 տոկոսն է լավ արդյունք ցույց տվել։ Կառավարության էս թազա ծրագրում էլ կրթության մասին բառակույտեր են․ «Քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն և սիրելի լինի նրա համար»․ այ էս կարգի բաներ։ Կրթական չափորոոշիչները Նիկոլի շարադրություններն են։ Կրթությունը հենված է էն մարդու գիտելիքի վրա, որն ասում է՝ «Քանի համալսարանական շենքերը գտնվում են Երևանում, կրթությունն ու գիտությունը ուղղակի չեն կարող զարգանալ»։

Դպրոցին պետք է վերադարձնել իր հիմնական առաքելությանը՝ կրթել երեխային։ Ուսուցիչին պետք է վերադարձնել իր մասնագիտական արժանապատվությունը, տնօրենին՝ իր կառավարչական պատասխանատվությունը, աշակերտին՝ սովորելու իրավունքը և պարտականությունը։ Դպրոցը պետք է ապաքաղաքականացվի։ Ուսուցիչը պետք է գնահատվի իր մասնագիտական աշխատանքի, ոչ թե ՔՊ-ական ակտիվության համար։ Դասագրքերից պետք է վտարել, հեռացնել նիկոլական գաղափարները, խեղաթյուրումները։

Կարճ ասած՝ հնչել է ահազանգ կրթական համակարգի՝ ազգային անվտանգության, տնտեսական զարգացման և պետության ապագայի մասին։ Այս իրավիճակի պատասխանատուն երրորդ ժամկետ գնացող իշխանությունն է։ Ժողովուրդ, ծնողներ, մտածեք ձեր երեխաների մասին, մտածեք, մտահոգվեք, թե այս իշխանությունը՝ իր կառավարչական որակներով, ինչ է դարձնելու ձեր երեխաներին։ Եթե սրանք 8 տարի մնացել են նույն դասարանի վրա, և այսօր զոռով խլել են ևս 5 տարի նույն դասարանում մնալու հնարավորություն, պետք չէ դժգոհել, որ այսպիսին է կրթական մակարդակը։

Հարցով կավարտեմ այսօրվա անդրադարձս․ իսկ ի՞նչ էինք ուզում, ինչո՞ւ պիտի այս ոլորտում լավ լիներ, եթե մնացած բոլոր ոլորտներում ձախողել են:

 

Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է. «Իսկ Գոյի բեմն ու՞ր է Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային...

Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի...

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող...

Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ՊՎԾ

Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության և հիմնավորվածության վերահսկողության շրջանակներում համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակության փոփոխության գործընթացներում արձանագրել է մի շարք...

Սրանք քաղաքական պեդոֆիլներ են, ժողովրդին տանում են կոտորածի․ Հովհաննես Իշխանյան

  Հետընտրական Հայաստանում բռնաճնշումները նոր թափ են ստացել։ Գուժվող հաձնումների ֆոնին իշխանությունը փորձում է չեզոքացնել հիմնական ընդդիմադիրներին։ Թեմայի շուրջ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել...