«Ի դեպ»․ Այս անգամ է՞լ վստահենք պաշտոնական աղբյուրներին

10 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հերթական անգամ հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ հաղորդագրության վերջում հավելելով․

«Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները»։

Նախ՝ հենց պաշտոնական աղբյուրներն են այս տարիների ընթացքում տարբեր թվեր հրապարակել։ Հետևաբար այս անգամ հրապարակված թիվը ևս դժվար է անվերապահորեն վստահելի համարել, քանի դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել զոհերի անունները։

Բայց այստեղ մեկ այլ հարց էլ կա։ Կարծում ենք՝ ոչ ոք չի մոռացել, թե 44-օրյա պատերազմի օրերին ինչպես էին մեզ հորդորում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։

Մենք էլ վստահում էինք ու ամեն օր լսում՝ «Հաղթելու ենք», «տակտիկական նահանջ է», «նոր դիրքեր ու տարածքներ ենք վերադարձրել», «Գյոռբագյոռ» օպերացիա և այլն։ Մինչդեռ թշնամին արդեն հասել էր Ստեփանակերտի մատույցներ։

Սա էր պաշտոնական աղբյուրներին վստահելու արդյունքը։

Ու հիմա նույն իշխանությունը կրկին ասում է՝ զոհերի տվյալների հարցում հետևեք պաշտոնական լրահոսին և վստահեք միայն պաշտոնական աղբյուրներին։

Բայց վստահությունը հորդորով չի վերականգնվում։ Հատկապես այն դեպքում, երբ խոսքը պատերազմի, հազարավոր զոհերի և տարիներ շարունակ իրար չհամընկնող պաշտոնական թվերի մասին է։

 

Նմանատիպ նյութեր

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի ապրանք։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ ներկրվել է 17.8 մլն դոլարի նավթամթերք (բենզին և դիզելային վառելիք) ու 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական...

Փորձաքննություն են նշանակել, որ Դուք ասեք` էս փամփուշտը փամփուշտ է. Սրբազանը՝ ՔԿ փորձագետին

  «Սրբազան պայքար» շարժման գործով Քննչական կոմիտեի «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետը, որն ուսումնասիրել է քննությամբ հայտնաբերված փամփուշտներն ու զենքերը, մասնագիտական կրթություն չունի։ Փորձագետ Համլետ Աղամալյանը...

Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է․ Վահագն Մելիքյան

«Այն, ինչ անում են օրվա իշխանությունները՝ «կուժ, քեզ ասում եմ, կուլա՝ դու լսիր» խոսույթի տրամաբանության մեջ է մտնում, այն վախի մթնոլորտը, որ անընդհատ տարածում են ամենօրյա ռեժիմով, սա մեկ առանձին ցցուն օրինակ է, որ տեսեք, եթե այսպիսի...

«Հայաստան» խմբակցության պատգամավորները և ՀՀ-ում ՌԴ դեսպանը  հանդիպել են

«Հայաստան» խմբակցության պատգամավորները և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել են

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալեցին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։ Ծավալված քննարկման ընթացքում...

Հայաստանում աճում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող մարդկանց թիվը․ Այվազյան

«Այսօր ակնհայտ է, որ Հայաստանում աճում է այն մարդկանց թիվը, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են քրեական հետապնդման։ Նրանց թվում է նաև պարոն Գագիկ Ծառուկյանը։ Մենք մեզ չենք վերապահում դատարանի գործառույթները։ Մենք ընդամենը...