Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

9 Սեպտեմբերի, 2026

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է տելեգրամյան ալիքում։

Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։

Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան-Հայաստան հարաբերությունների կարևորությունը։

Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը, որը գտնվում է Կարս նահանգի Անի քաղաքի մոտակայքում։ Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլկադիր...

Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։...

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Մերձավոր Արևելքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը հասցնել զրոյի

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Մերձավոր Արևելքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը հասցնել զրոյի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը պետք է հասցնել զրոյի, տեղեկացնում է Mehr-ը։ Ըստ նրա, արտաքին դերակատարներն առաջին հերթին ձգտում են...

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները․ Ահազանգ

«Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը»,- այդ մասին տեղեկանում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբքուքյան էջից։ Խաղահրապարակի...

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ 14:00-ի դրությամբ

Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ 🔷Արարատ Մարզ Արտաշատ համայնք - 17.40% 🔷Արմավիր Մարզ Արաքս համայնք - 21.37% 🔷Արմավիր Մարզ Արմավիր համայնք - 17.51% 🔷Արագածոտն Մարզ Շամիրամ համայնք - 30.36% 🔷Գեղարքունիք Մարզ Գավառ...