11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը. «Ժողովուրդ»

9 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։

Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Առաքելյանի անունով առկա է եղել երեք անշարժ գույք՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում բնակարան՝ բաժնային սեփականությամբ, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ համատեղ սեփականությամբ բնակարան, ինչպես նաև Սիսիանում գտնվող հողամաս, որը նրա միանձնյա սեփականությունն է։

Նշված գույքերը տարվա ընթացքում չեն փոփոխվել, իսկ նոր անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ տվյալներ հայտարարագրում չկան։

Տրանսպորտային միջոցների մասով 2025 թվականի սկզբին համայնքի ղեկավարն ունեցել է երեք ավտոմեքենա՝ 2020 թվականի արտադրության Nissan, 2005 թվականի Opel և 1999 թվականի Mercedes-Benz։ Սակայն տարվա ընթացքում Opel-ը վաճառվել է։

Հայտարարագրում նշված է, որ 2005 թվականի Opel-ը դեկտեմբերի 26-ին վաճառվել է 3 մլն դրամով։ Տարվա վերջին նրա անունով մնացել են Nissan-ն ու Mercedes-Benz-ը։

Առաքելյանը հայտարարագրել է նաև ներդրում։ 2022 թվականին գնված «Այլ» տեսակի ներդրման արժեքը տարվա սկզբում կազմել է 60 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 68 հազար 440 դրամ։

Նրա դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբում կազմել է 242 հազար 729 դրամ, իսկ տարվա վերջում՝ 21 հազար 786 դրամ։ Միաժամանակ կանխիկ դրամը 6 մլն դրամից հասել է 8 մլն դրամի։

Ինչ վերաբերում է եկամուտներին, Հովսեփ Առաքելյանը 2025 թվականին ընդհանուր հայտարարագրել է 11 մլն 497 հազար 633 դրամ եկամուտ։ Դրանցից 6 մլն 635 հազար 981 դրամը աշխատանքի վարձատրությունն է՝ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմից, 3 մլն դրամը՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, իսկ 1 մլն 861 հազար 652 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Տարվա վերջում նրա վարկային պարտավորությունների ընդհանուր մնացորդը կազմել է 22 մլն 105 հազար 359 դրամ։ Այդ թվում՝ մեկ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 194 հազար 790 դրամ, իսկ բնակարանի հետ կապված վարկինը՝ 21 մլն 910 հազար 569 դրամ։

2025 թվականին վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 691 հազար 115 դրամ։

Հովսեփ Առաքելյանի ընտանիքի անդամների մասով հայտարարագրում նշված է նաև առևտրային գործունեություն։ Համատեղ բնակվող չափահաս անձ Հրաչ Առաքելյանի անունով «Առաքել» ընկերությունում առկա է 50 տոկոս մասնակցություն, իսկ Էլադա Իվանյանը ունի նույն ընկերության 50 տոկոս բաժնեմասը։ Հրաչ Առաքելյանը «Առաքել» ընկերության տնօրենն է։

Հայտարարագրում նշված է նաև, որ Հովսեփ Առաքելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բացի այդ, «Առաքել» ՍՊԸ-ն 2025 թվականին Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի հետ կնքել է 46 մլն 993 հազար 420 դրամ արժեքով շինարարական կապալի պայմանագիր՝ Սիսիան քաղաքի Սիսական փողոց թիվ 42 տարածքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքների համար։

Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի փետրվարի 26-ին, իսկ փաստացի վճարված գումարը նույնպես կազմել է 46 մլն 993 հազար 420 դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...