«Ի դեպ»․ Սահմանազատո՞ւմ, թե՞ ադրբեջանական ներկայության ամրապնդում ՀՀ տարածքում

8 Սեպտեմբերի, 2026

Ի դեպ, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է Հայաստանի տարածքի խորքում իր հենակետը։ Խոսքը 2021 թ․ ներխուժումից հետո Սյունիքում տեղակայված ադրբեջանական ռազմական հենակետի մասին է։ Ընդ որում, սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքերի ամրապնդման միակ դեպքը չէ․ նմանատիպ գործողություններ են արձանագրվել նաև 5-6 կմ դեպի հարավ-արևելք։

Այս ամենը, ըստ էության, ջախջախում է իշխանության այն պնդումները, թե տարածքային բոլոր խնդիրները լուծվելու են դիվանագիտական ճանապարհով՝ սահմանազատման և սահմանագծման միջոցով։

Ստացվում է՝ Տիգրանաշենում ոչինչ չի բարեկարգվում, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն Քյարքի է համարում և պատրաստվում է հանձնել, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որտեղից պետք է հեռացած լիներ դեռ 2022-ին՝ սովից։

Հարց է առաջանում․ Եթե  երկու հարևան պետություններ իսկապես փոխադարձաբար են ճանաչում միմիանց  տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ են Հայաստանի ինքնիշխան տարածքում ոչ թե ապամոնտաժվում, այլ ամրապնդվում ադրբեջանական ռազմական դիրքերը։  Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանի, կամ կառավարության այլ անդամների մոտ արդյո՞ք հարց չի առաջանում Ադրբեջանի գործողություններից՝ Ադրբեջանը տարածք վերադարձնելո՞ւ է, դուրս գալո՞ւ է ՀՀ տարածքից։ Իսկ գուցե իշխանությունն, առհասարակ, դեօկուպացիայի պահանջ չի՞ դնում Ադրբեջանի առաջ։

Նմանատիպ նյութեր

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից...

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...