«Փաստ» օրաթերթը գրում է, որ կարգալույծ հռչակված և աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը գործադիր իշխանության հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը, իսկ սրբավայրում նկարահանված «տաշի-տուշի» տեսանյութը վկայում է տարածքի պղծման մասին։ Ասատրյանը դա որակել է «սարքած վիդեոներ», մինչդեռ տեղացիները պնդում են, որ նման միջոցառումներ ևս անցկացվել են մերձակայքում։
Նշվում է, որ Մայր Աթոռը հայտարարությամբ խստորեն դատապարտել է վանքապատկան տարածքում խնջույքների անցկացումը՝ դրանք որակելով անհարիր և խաթարող հոգևոր մթնոլորտը։






