Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. անչափահասը բուժօգնության է դիմել

7 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի 5 հասցեից ծեծի հետևանքով մարմնի տարբեր հատվածներում պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 17-ամյա Ա․ Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 14։00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի բակում Ա․ Գ․-ն և նույն ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Հ․ Բ․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Ա․ Գ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր

Երևանում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

Երևանում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ։ Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21-ի սահմաններում,...

ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Գրենլանդիայի ժողովրդին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Գրենլանդիայի ժողովրդին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական միությունը լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին։ Գրենլանդիայի ապագան որոշելու իրավունքը պատկանում է Գրենլանդիայի և Դանիայի ժողովրդին, և ոչ ոքի ուրիշի։ Տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և...

Վիզային ռեժիմի ազատականացման մասին վաղ է խոսել. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ

Վիզային ռեժիմի ազատականացման մասին վաղ է խոսել. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ

Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրատեսական այն գնահատականը, որ մինչև 2029 թվականը Հայաստանի քաղաքացիներն արդեն...

«Ի դեպ»․  Ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը

«Ի դեպ»․ Ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը

Հայաստանից դուրս է եկել, բայց Ուզբեկստան այդպես էլ չի հասել․ ո՞ւր է անհետացել 2 միլիոն 995 հազար դոլարը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարծեցել է, թե 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2025 թվականի համեմատ քիչ է ընդամենը 1․9...

Կա՛մ ջուր չունենք, կա՛մ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի. Բյուրեղավանի բնակիչ․ «Փաստինֆո»

Կա՛մ ջուր չունենք, կա՛մ տալիս են ու մարդկանց թունավորում, կարևորը՝ քաղաքապետի ջրի բիզնեսը ծաղկի. Բյուրեղավանի բնակիչ․ «Փաստինֆո»

Բյուրեղավանում ուրբաթ օրվանից մատակարարվող ջրի որակն ու գրաֆիկը խայտառակ վատացել են։ Կոնկրետ իմ երեխան դպրոց է հաճախում, դասարանում ավելի քան 10 երեխա բացակայում է․ փորլուծություն, սրտխառնոց, ջերմություն ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ահազանգել է...