Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է. Արագածոտնի թեմ

7 Սեպտեմբերի, 2026

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը:

Վանական համալիրի տարածքն օգտագործել, որպես խնջույքի կազմակերպման վայր սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ գործող անարգանք:

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:

Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց ցավոք մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ ։

Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հարկ ենք համարում նաև զգուշացնել նման միջոցառումների տուրք գնացող կազմակերպիչներին և մասնակիցներին, որ նման երևույթները խաթարում են Աստվածպաշտական արարողության վեհությունը հավատացելոց կյանքում և զրկում են Աստծո օրհնությունից:

Նմանատիպ նյութեր

Վլադիմիր Պուտինի մոտ Փաշինյանի «կռուտիտը» չանցավ․ Սևակ Խաչատրյան

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հանդես եկավ վերջնագրերով՝ պահանջելով հանրաքվե ԵՄ-ԵԱՏՄ հարցում կողմնորոշվելու համար, ինչպես նաև ակնարկելով գազի գնի հնարավոր թանկացման և Գյումրու 102-րդ ռազմաբազայի հեռացման մասին։ Թեմայի շուրջ...

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. անչափահասը բուժօգնության է դիմել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. անչափահասը բուժօգնության է դիմել

Սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում «Ուիգմոր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ...

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում  տեղի կունենա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը:...

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. Արա Պողոսյան

Պատերազմ հայտարարում են անկախ և ուժեղ կողմերին, իսկ հնազանդին կամ վասալին ընդամենը պատժում են. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամբողջ երկիրը դարձնեն վիճելի ու խաղաղության մասին մկկան։ Էդ խաղաղությունից կար նաև Բյուզանդական կայսրության, Պարսկական կայսրության, Օսմանյան կայսրության, Ռուսական կայսրության գերիշխանության ժամանակ։ Այդ ժամանակ էլ...

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը. Դավիթ Գալստյան

Ադրբեջանն ընդլայնել ու ամրացրել է ՀՀ տարածքում 3 կմ խորությամբ գտնվող դիրքը։ Այս մասին գրում է ռազմական լրագրող Դավիթ Գալստյանը։ «Խոսքը Սյունիքում Ադրբեջանի ԶՈւ դիրքի մասին է, որը տեղակայվել է այնտեղ 2021 թ ներխուժման ընթացքում։ Դիրքը մոտ 3 կմ մխրճվում է ՀՀ տարածքի...