Պենտագոնը և ԱՄՆ Առողջապահության նախարարությունը հետաքննում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հետևանքով ամերիկացի զինվորականների հնարավոր մահվան դեպքերը։
Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ առողջապահության նախարարի խորհրդական Թերեզա Լոնգին։ Նրա խոսքով՝ իրեն հայտնի է պատվաստումից հետո մահվան 28 դեպք, սակայն հետագայում այդ թեմայով ավելին խոսել նրան արգելել են։
Ստուգվում է մահվան ելքով ավելի քան 2,5 հազար հաղորդում։
Հետաքննությունը նախաձեռնել է ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։





