Պետդումայում կարծում են, որ առանց Ռուսաստանի օգնության Հայաստանին «կխժռեն»

3 Սեպտեմբերի, 2026

ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Անդրեյ Կոլեսնիկը  կարծում է, որ Երևանը չպետք է երես թեքի Ռուսաստանից և հրաժարվի Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանը կարող է «կուլ գնալ»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը կարծում է, թե Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանն այլևս անհրաժեշտ չէ, ապա ռուսական կողմը պատրաստ է հեռանալ անգամ վաղը և որևէ բան որևէ մեկին պարտադրել չի պատրաստվում։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի։

«Այս ռազմակայանը հավասարակշռում է որոշ սպառնալիքներ։ Մի քանի տասնամյակ շարունակ այն հիմնավորված կերպով այնտեղ է գտնվում։ Չարժե երես թեքել սեփական դաշնակիցներից․ չէ՞ որ անմիջապես «կխժռեն»։ Փոքր երկիր է։ Ռուսաստանը միշտ օգնության է հասել Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար լավ են եղել», — РИА Новости-ին ասել է Կոլեսնիկը։

Պատգամավորը հավելել է, որ երկրների միջև հարաբերություններն այժմ բարդացել են։ Կոլեսնիկի կարծիքով՝ Փաշինյանին անհրաժեշտ է հստակ որոշել իր դաշնակիցների ընտրությունը և չփորձել «երկու աթոռի վրա նստել»։

«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները», — ընդգծել է պատգամավորը։

Հայաստանի Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմակայանը։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել․ ռազմակայանի գտնվելու ժամկետը սկզբնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 2044 թվականը։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...