Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի բոլոր հաղթանակած մարդկանց հետ․ Գառնիկ Դանիելյան 

3 Սեպտեմբերի, 2026

«Հայաստանում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անհատները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, մասնակցել են ընտրություններին, այդ ընտրություններին ստացել են մեր հայրենակիցների վստահության քվեն, հայտնվել են ԱԱԾ մեկուսարանում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի մեջ է։ Անգամ այն աղաղակող ընտրակեղծիքներից հետո այդ մարդկանց ազատության մեջ գտնվելը Նիկոլ Փաշինյանի շահերից, կոպիտ ասած, չի բխում։

Եվ սա նաև ազդակ է։ Այդ բոլոր գործիչներն էլ ավանդաբար Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ջատագովն են։ Այսինքն՝ միշտ ասել են, որ մեզ համար դա կարևոր նշանակություն ունի։ Սա նաև ազդակ է, ինչու չէ, Ռուսաստանի Դաշնությանը, որ այն գործիչներին, որոնք ավանդաբար այդ հարաբերությունների կողմնակիցն են, ես պահում եմ պատանդի կարգավիճակում՝ ինչ-որ տեղ նաև հույս ունենալով, որ կարող է սա օգտագործել՝ իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հաշիվը կփակի հանդիսատեսը․ «Կարճ ասած»

  «Ես էլ եմ Մոսկվայի առաջ երկընտրանք դնում, ինչու՞ վերնագիր չեք գրում դրա մասին»,- լրագրողներին հարցնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին հանդիպեցինք հիմնականում երկու տեսակի մեկնաբանությունների Փաշինյան-Պուտին հանդիպման...

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները

Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոցներ դիմած 12 մասնակիցների դեպքով Սննդամթերքի անվտանգության...

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված...

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց

Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։...

Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ

Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են 2 Opel-ներ․մեքենաներից մեկը բաժանվել է երկու մասի․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Սաշա Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 30-ամյա Վարդան Մ․-ի վարած...