+ 80 մլն եվրո․ Նոր վարկային բեռ՝ հպարտ հարկատուի ուսերին

3 Սեպտեմբերի, 2026

Կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց Հայաստանը հերթական վարկի տակ գցելու նախագծին։

Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2026թ․ հուլիսի 8-ին և 16-ին ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 80 մլն եվրո արժողությամբ, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Բարեփոխումների շրջանակը ներառում է՝

  1. Ներդրումների և առևտրի ազատականացումը և մրցակցության խրախուսումը
  2. Ավելի կանաչ և ավելի դիմակայուն աճի ապահովումը
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ լողացող, 6-ամսյա EURIBOR + 1.56%, 30.07.2026թ. դրությամբ կազմում է 4.241% (2.681%+1.56%)։
  • վարկի մարման ժամկետ՝ 18 տարի, որից արտոնյալը՝ 5 տարի,
  • պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ Համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո և վճարվում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում,
  • միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օրվա ընթացքում,
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին,
  • մայր գումարի մարումն իրականացվելու է 2031թ. հուլիսի 15-ից մինչև 2044թ. հունվարի 15-ը,
  • վարկային միջոցների օգտագործման վերջնաժամկետ 2026թ. սեպտեմբերի 30-ը:

Վարկը վերցվում է 2026թ․ պետբյուջեի պակասուրդի փակման համար:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...