«Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե ինչու է արվում, ապա նախորդներն էլ եղել են հենց այդ փուլի համար ինչ-որ հարց լուծելու նպատակով։
Եթե մի պահ ռետրոսպեկտիվ նայենք՝ նույն անելիքների, կարծես, «պրոբնիկներն» էին։ Նույն երկաթուղու հետ կապված պատմությունը կար, ՀԱՊԿ-ի հետ կապված պատմությունը կար նախագահի կալանքով, պարզապես բանակի ոչնչացման սկիզբը դրվեց։ Այն, ինչ արեցին այսպես կոչված «Մարտի 1-ի» գործի շրջանակներում բանակի հետ, ու ատելության և թշնամանքի դոզան, այսինքն՝ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների վատացում՝ հնարավորինս, բանակին վնաս տալ՝ մաքսիմալ հնարավոր չափով, և հանրության մեջ ատելության ու պառակտման սերմանում։
Նախորդ երեք կալանքներն իրենց մեջ նույնպես ունեցել են այդ աշխարհաքաղաքական կոմպոնենտը։ Չեմ բացառում Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն ու մանիակալ այդ ձգտումները, կան այդտեղ, բայց փաստացի 2018 թվականի օգոստոսին այսօրվա աշխարհաքաղաքական շրջադարձի, կարծես, ապրոբացիան էր լինում։ Դրա համար սա չորրորդն է ու վերջինը չէ»,- այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



