Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

3 Սեպտեմբերի, 2026

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ։ Երկու երկրների միջև համապատասխան արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանական փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ համաձայնագրի ստորագրման նախաձեռնությունը ներկայացվել է իրանական կողմից։

Համատեղ մշակված նախագծի համաձայն՝ մի երկրի մաքսային մարմինները, հարևան երկիր ուղևորվող բեռները բաց թողնելիս, գործընկերներին էլեկտրոնային տվյալներ կփոխանցեն ապրանքների և դրանց ուղարկողների մասին։ Դրանից հետո ընդունող երկիրը պետք է այդ բեռները զննի պարզեցված կարգով։ Նման ռեժիմ նախատեսվում է կիրառել այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց մասով երկու երկրների մաքսային մարմինները մաքսային օրենսդրության խախտման ռիսկեր չեն տեսնում։

Պարզեցված զննման հնարավորությունը հասանելի կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ անձնական ավտոտրանսպորտի։

«Պարզեցված մաքսային միջանցքի կիրառումը կնվազեցնի բեռների ձևակերպման ժամանակային ծախսերը և էապես կարագացնի մեքենաների անցումը», — նշվում է հիմնավորման մեջ։

Հաշվի առնելով Հայաստանի և Իրանի սահմանին գտնվող «Մեղրի» հայկական անցակետի շենքի հիմնովին վերակառուցումը՝ նոր ռեժիմը հնարավոր կլինի կիրառել միայն այդ աշխատանքների ավարտից հետո։ Բանն այն է, որ անցակետը նոր ծառայողական տեխնիկայով կահավորվելու է միայն շինարարական աշխատանքների ավարտից հետո։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրում հրապարակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Ծառուկյանի աջակիցները դատարանի...

Հալաբյանում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել. news.am

Հալաբյանում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել. news.am

Օգոստոսի 10-ին Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածին երեխայի ծնողները դեռ չեն գտնվել, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ներքին...

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

Ալեն Ղևոնդյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հիշեցնենք՝ Ղևոնդյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ֆեյսբուքյան գրառման համար: Ըստ Քննչական կոմիտեի՝ Ղևոնդյանը իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ էր...

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

ՄԱԿ-ը պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է արձանագրում

Օգոստոսին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենային գների ինդեքսը հուլիսի մակարդակի համեմատ աճել է 1,9%-ով։ Ինչպես հայտնել են FAO-ից, որը հետևում է համաշխարհային շուկայում պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական...

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները կարող են ծառայություն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում․ ՆԳՆ

Պարեկները՝ ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկներն անջատված, թե՛ միացված վիճակում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Առկայծող փարոսիկները միացված կլինեն պատահարի վայրում գործողություններ...