«Իրականում այս գործը քաղաքական է և աշխարհաքաղաքական։ Արցախի չորս նախագահներից երեքն այս պահին գտնվում են Բաքվի բանտում, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում: Եվ սրանք պատահական բաներ չեն:
Ես սա որպես փաստ ուզում եմ արձանագրել, որովհետև այնտեղ, ուր չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը: Սա իսկապես քաղաքական գործ է, որովհետև հատկապես հետընտրական փուլում մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն այդ հարցը տա․ ինչո՞ւ պետք է հետընտրական փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, կարող ես քո արտաքին քաղաքականությունն իրականացնել, ներքին քաղաքականությունն իրականացնել, ի՞նչ կարիք կա հատկապես կալանքի տանել նախագահ Քոչարյանին (սա հատուկ եմ շեշտում)․ ի՞նչ կարիք պետք է լինի։
Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի համար, մասնավորապես՝ ադրբեջանական պահանջները Տիգրանաշենի հանձնման, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձավ մի օրում «Քյարքի» և պարզվեց, որ այլևս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած որևէ իրավական հիմք դրա համար չկա, ինչպես նաև Սահմանադրությունը (սա հստակ պահանջ է եղել Ադրբեջանի կողմից՝ Սահմանադրության փոփոխությունը, Անկախության հռչակագրին հղումը հանելը), որի սպասարկմանն է հիմա տանում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական օրակարգը։ Դրա մասին է, և հետևաբար պետք էր չեզոքացնել քաղաքական ընդդիմադիր դաշտում հիմնական դերակատարներից մեկին՝ նախագահ Քոչարյանին»,- այս մասին «Աշխարհաքաղաքական գործ» խորագրով ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյությում։






