Արարատ Արմենիայի արձանագրած աննախադեպ հաջողությունը կարևոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել. Բադալյան

28 Օգոստոսի, 2026

«Արարատ Արմենիայի այս հաջողությունը ոչ միայն ֆուտբոլային է նաև այլ իմաստով։ Սա համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է կամ դրսևորում»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով։

«Ինչպես հայտնի է, ակումբը պատկանում է միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Ակումբը հիմնադրվել է 2017 թվականին։ Սամվել Կարապետյանն ունեցել է ֆինանսական բավարար հնարավորություն, որպեսզի միանգամից ծախսեր այնքան տրանսֆերային փող, որ ակումբը լցնել այսպես ասած առնվազն միջին կարգի աստղերով և միանգամից ապահովեր հաջողություն եվրագավաթներում։

Բայց, Կարապետյանը գնացել է ակումբ, այսինքն համակարգ կառուցելու ճանապարհով։ 2019 թվականին՝ հիմնադրումից երկու տարի անց, ակումբը դարձյալ շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային փուլին, բայց վերջին խաղում զիջեց 11 մետրանոցներով։ Դրանից հետո սակայն, ակումբը շարունակեց համակարգային, այսպես ասած հանդարտ, բնականոն ընթացքը՝ վերելքով ու վայրէջքով, բայց առանց «արհեստական խթանումների», այլ կայուն զարգացման տրամաբանությամբ։

Եվ գրեթե ութ տարի անց՝ եկավ այն հաջողությունը, որին շատ քիչ էր մնացել 2019–ին։

Սա համբերատար, համակարգային աշխատանքի, ռազմավարական, կոնցեպտուալ տեսալականի հիմքով առաջնորդվելու վկայություն է, ու այդ պատճառով է, որ համարում եմ ոչ միայն ֆուտբոլային արժեք։ Սա պարզապես աշխատանքային արժեք է բոլոր պարագաներում, բոլոր ոլորտներում։

Ի դեպ, ես նաև այս տրամաբանության ու մոտեցման, մտածողության մասին եմ խոսում, երբ անդրադառնում եմ նաև Հայաստանում ընդդիմադիր դաշտում վերափոխումների թեմային։

Ըստ այդմ, աշխատանքային այդ արժեքի բոլոր դրսևորումները արժանի են ուշադրության, ուսանելի են, անկախ «մասնագիտական» հարթությունից։

Մեզ շատ պակասում է այդ երևույթի, այդ մշակույթի արժեվորումը։ Արարատ Արմենիայի՝ նախօրեին արձանագրած աննախադեպ հաջողությունն այդ տեսակետից կարևոր առիթ է, որը պետք չէ բաց թողնել։

Նմանատիպ նյութեր

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Ուիթքոֆը Պուտինին մարդասեր է անվանել․ ավելի քան 3 ժամ տևած բանակցություններն ավարտվել են

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ավարտվել է, այն տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների հրապարակային հատվածում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասեր է անվանել։ «Դուք հաճախ եք ասում, որ իմ նախագահը՝...

Ես ասում եմ՝ փաստաթուղթ, Արարատ Միրզոյանը՝ բառեր, բառեր, բառեր․ Արթուր Խաչատրյան 

«TRIPP-ը 43 կամ 42 կմ է՝ ոչ մի միլիմետր արևմուտք, ոչ մի միլիմետր արևելք։ Դա Հայաստանի տարածքին վերաբերվող ենթակառուցվածք է։ Եվ հետևաբար ասել, որ դրանով մենք կապ ենք հաստատում Իրանի հետ, ներողություն եմ խնդրում, դա ԹՐԻՓ-ի շատ յուրօրինակ,...

Այնպես չէ, որ եթե Ստեփանավանում պարտվեին, իշխանությունը զիջելու էին․ Ղազինյան

  ««Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ու ձերբակալությունները խոսում են իշխանությունների թուլության մասին։ Իշխանությունները ոչ թե կոնկրետ թեկնածուից են վախենում, այլ՝ իրավիճակից։ Այնպես չէ, որ եթե...

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ Վարդևանյան

Անմեղության կանխավարկածի համակարգված խախտումներ, ընտրական գործընթացին համակարգված միջամտություններ, վարչական ռեսուրսի անզսպելի չարաշահումներ՝ սա է իշխանությունների անամնեզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ «Սահմանադրական դատարանն...

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և...