Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում․ Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

28 Օգոստոսի, 2026

Այստեղ հետաքննության տակ է ևս մեկ նախագահ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, ապա արդեն դարձավ նախագահ։ Մեր ԱԳՆ-ի դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՌԲԿ-ի հարցին այն մասին, որ  Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով կալանավորվել է, ինչպես նաև նրա որդին։ Փաստացի մենք տեսանք հայ ուժայիններին, որոնք եկել էին այս ընտանիքի բոլոր բիզնես կառույցներ։ Ո՞րն է ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշումը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարերի ընթացքում սերտորեն միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, համերաշխ՝ միմյանց նկատմամբ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։

Այս շահերը, իհարկե, պետք է գերակշռեն։ Բայց հիմա Երևանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Սուբսիդիաներով հարցը չի լուծվում․ գյուղացին պետք է իր բերքը վաճառի․ Լևոն Քոչարյան 

  «Կոնկրետ գյուղատնտեսության մասով շատ լուրջ խնդիրներ կան։ Այս տարի նույնպես լուրջ անկում է եղել։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն այնքան անիմաստ սրել են, որ այնտեղից արդեն խնդիրներ են ստեղծվում...

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

Ընդդիմադիր պատգամավորները Շաքիի դեպքով պարզաբանում են պահանջում

ՀՀ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դավթյանը, Անուշ Միրզոյանը, Վաղինակ Վարդանովը առաջարկել են այսօր գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ՝ առաջարկելով Շաքի գյուղում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի հայտնվելու հետ...

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է դադարեցնել հարվածները հենց ընտրությունների օրը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրահանգել դադարեցնել Ուկրաինայի տարածքին հասցվող հարվածները քվեարկության օրը, եթե Կիևն «իրապես մտադիր է ընտրություններ կազմակերպել»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով...

Արցախցիների բնակապահովման ծրագիրը պետք է վերանայել․ Արթուր Խաչատրյան

«Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները, երբ գալիս են զեկուցելու, ոչ թե մտածում են՝ էլ ինչ հարցի կարող եմ պատշաճ կերպով պատասխանել, այլ մտածում են՝ ինչ անեմ, որ չպատասխանեմ, խուսանավեմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ ի՞նչ...

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

Կարևորել է երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանին: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու...