ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան

27 Օգոստոսի, 2026

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ստում է, գրում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արփինե Դավոյանը հետևյալ խոսքերն է արտաբերել՝ «Կամ հենց այս պահին, նկատի ունեմ, երեկ այսօր, այս քանի օրը ի՞նչ է տեղի ունենում։ Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ տեր Թադեին տնից հանում են: 4 երեխաների հորը: Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից։ …. Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա:»:

Պատգամավոր Արփինե Դավոյանը բացահայտ ՍՏՈՒՄ Է:

Նախ, ինչպես բացատրես օրենսդիր իշխանության ներկայացուցչին, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի աշխարհիկ ՝ Հայաստանի Հանրապետության անձնագրով անունը «Գարեգին Բ» է: Պատգամավորը, վարչապետը և մյուս իշխանավորները բացահայտ արհամարհում են ինչպես հոգևոր կարգը, այնպես էլ՝ սեփական երկրի օրենքներն ու պետության կողմից ճանաչված ու գրանցված անունը:

Երկրորդ, ՀՀ, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանը, որտեղ ապօրինաբար բնակվում է Արամայիս Թախմազյանը, դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ոչ թե՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին կամ որևէ այլ ֆիզիկական անձին:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 26.08.2026թ. վճռել է սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը բավարարել և Արամայիս Դավթի Թախմազյանին ու Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից:

Այդ բնակարանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տրամադրելու է բնակության կարիք ունեցող հոգևորականի ընտանիքի:

Պարզ է, որ բացահայտ ստի և երկրի օրենքները չհարգելու համար Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը ներողություն չի խնդրի ու կշարունակեն հերթական ստերով երկիրը տանել անդունդ»:

 

Նմանատիպ նյութեր

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց․ Բերիս Էքինջի

Հայաստանի հետ երկկողմ մակարդակով իրականացնում ենք կարգավորման գործընթաց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին։ «Մեր երկրների միջև վերջերս ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները զգալի ներդրում են ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման...

«Ի միջի այլոց, հեսա ինքն ա զանգում»․ Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում ստացավ Հաջիևի զանգը

«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է։ Դա ֆիքսվել է։ Հետագայում վարչապետն ասել է նաև այն, ինչ դուք նշում եք։ Ինչ վերաբերում է անկլավներին և էքսկլավներին, այդ քննարկումը կա։ Քննարկվում է այն տարբերակը, որ,...

Թուրքիայից գյուղատնտեսության նախարար ունենք COP17-ին մասնակցող․ Ռոբերտ Աբիսողոմյան

  «Թուրքիայից մասնակից ունենք, ուրեմն գյուղատնտեսության նախարարը, ով կմասնակցի առաջնորդների գագաթաժողովին, հանդես կգա պլենար հատվածում ազգային ելույթով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանը։...

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել դեպքի վայր․ հարց՝ ՆԳՆ-ին

Շաքիի դեպքի վերաբերյալ ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է. մենք պարզաբանել ենք, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, այս ժամանակահատվածում տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն ներկայացրել առանց մանրամասնելու, թե ինչ է...

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Շանտաժի միջոցով 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած քստմնելի դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ...