Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

26 Հունիսի, 2026

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:

Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:

Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:
Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝
1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:

Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:
Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
«Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր»:

«Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:

2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:

Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում»:

Նմանատիպ նյութեր

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,8 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք՝ 10 կմ...

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Ալի Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այդ մասին հայտնի է դարձել Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանագրից։ «Հաշվի առնելով...

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի...

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայի իշխանությունները ազգային արտակարգ դրություն են հայտարարել երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Զոհերի թիվը հասել է 111-ի, հայտնել է երկրի նախագահը, գրում է The Guardian-ը։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել...

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ...