Ովքեր համարձակվում են խոսել եկեղեցու, զիջումների մասին՝ ենթարկվում են հետապնդումների․ Աննա Գրիգորյան

27 Օգոստոսի, 2026

 

«Մասշտաբային հերթական քաղաքական տեռորն է իրականացվում այս անգամ արդեն «Հայաստան» դաշինքի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Եվ այդ ֆոնին Սասուն Միքայելյանը գալիս է ամբիոնին, ելույթ է ունենում: Իմիջիայլոց, սա էլ պետք է հասկանալ՝ ինչպես է ելույթ ունենում այն պարագայում, երբ գրանցված չէր: Սա շատ, շատ հետաքրքիր դրվագ է․ սրանից հետո մենք էլ օգտվենք նման հետաքրքիր երևույթներից, բայց, ինչևէ, դա չէ հարցը:

Պարո՛ն Միքայելյան, դուք խոսեցիք հոկտեմբերի 27-ից․ միգուցե տեղյակ չեք, բայց ասեմ, որ նախագահ Քոչարյանն այս պահին կալանավորված չէ հոկտեմբերի 27-ի իրադարձությունների համար: Ես վստահ եմ, որ դուք դրա մասին պետք է իմանայիք, բայց եկել եք այստեղ, մի ամբողջ նարատիվ եք կառուցում՝ նկարագրելով մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունները: Այո՛, դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է, մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, և դուք հիմա, որ եկել, նկարագրում եք, այդ շղթան բերում հասցնում էիք ու՞ր։

Ութ տարի իշխանության եղած մարդիկ պատասխաններով են խոսում, այլ ոչ թե հարցադրումներով: Դուք եկել եք, ու՞մ եք ի՞նչ հարցնում: Պարոն Անդրանիկ Քոչարյանն էլ ինձ ընդմիջման ժամանակ ասում է․ «Աննա՛, որտե՞ղ է այս ձայնագրությունը»։ Պարո՛ն Քոչարյան, իմ ազգանունը Գրիգորյան է, Վարդապետյան չէ․ ութ տարի հնարավորություն եք ունեցել Աննա Վարդապետյանին հարցեր տալու, պատասխան ստացե՞լ եք։ Որ պատասխան չեք ստացել, եկել եք, ի՞նչ հարցադրումներ եք այստեղ հնչեցնում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու...

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Եվրոպան ճգնաժամի մեջ է, Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվում են քաղաքական պայքարի, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայում են իրենց առաջնահերթությունները։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ YerevanToday-ի տաղավարում զրուցել են Ֆրանսիայի զարգացումների,...

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Բռնցքամարտիկ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին

Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Աֆրիկյանը պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցչին։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության...

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...