Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը․ Վահե Դավթյան

25 Օգոստոսի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․ 

«Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։

Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։ 

Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ 

Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։ 

Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ

Ռուսաստանը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ

ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՆՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի խաղաղարարական և մարդասիրական ջանքերը կենսական...

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել. «Հրապարակ»

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Մեր աղբյուրն ասաց, որ...

Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր թիմակիցների հետ քննարկել է մայրաքաղաքի խցանումների դեմ պայքարի հերթական տարբերակը՝ Երևանի կենտրոնը Նոր Նորքի զանգվածին կապող ճոպանուղու կառուցման գաղափարը։ Սակայն այս...

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

Նեղացել է ՔՊ-ից ու որոշել է չմասնակցել ավագանու նիստերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում...