Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

25 Օգոստոսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաեւ որոշակի իմաստով թերեւս անձնական։

Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։

Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի ազդեցության են ենթարկվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդիները, վկայում է այն, ինչ դիտարկել եմ վերջին շրջանում պարբերաբար․ իրադարձությունների այդօրինակ ընթացքն ու այսպես ասած արմատական դիմակայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու նաեւ անձնական տարերքն է, որի առիթները նա օգտագործում է լիուլի։

Ես սա բնորոշել եմ ընդդիմության համար առաջացած քաղաքական թակարդ։ Այդ բնորոշումը կարող է թողնել հակասական տպավորություն, հարց առաջացնելով, թե՝ իսկ ի՞նչ է, որեւէ կոշտ խոսք չասե՞ն Փաշինյանի հասցեին, որպեսզի նրան չտա՞ն առիթ։ Հարցը հնչում է միանգամայն տրամաբանական։ Չէ՞ որ մեծ ցանկության դեպքում առիթ նա միշտ էլ կգտնի։

Հնարավոր է։ Բայց, փորձենք գնահատել այս իրավիճակի, իրողությունների այս հարաբերակցության ՕԳԳ–ն Փաշինյանի, ու հանրային շահի տեսանկյունից։ Ես այստեղ չեմ տեսնում հանրային շահի սպասարկման մեծ դիապազոն։ Այսօրինակ պատկերները ըստ էության մեծացնում են քաղաքական պրոցեսներից հիասթափվող հանրային շրջանակի տրամագիծը։

Եվ սա նպատակներից կամ թիրախներից մեկն է, որ փորձում է խոցել վարչապետ Փաշինյանը՝ հատկապես բավականին նկատելի նախընտրական ակտիվությունից հետո, երբ բարձր էր մասնակցությունը, հետեւաբար՝ քաղաքական պրոցեսի հանդեպ հետաքրքրությունը։ Իհարկե, ընտրությունից հետո այդ բարձրությունը նվազում է անգամ ինքնաբերաբար, բայց հարցն այստեղ այն է, որ ակտիվությունը դրսեւորման առումով իհարկե նվազում է, իսկ ահա՝ մտայնության, քաղաքական պրոցեսի հանդեպ հետաքրքրության տեսանկյունից՝ այդ նվազումը կամ էական նվազումը թերեւս այդքան էլ ակնառու չէ։

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը մոտիվացված է առավել արագ ու առավել շոշափելի առաջացնել հենց հետաքրքրության նվազում, երբ տեղի ունեցողին կհետեւեն միայն իր ակտիվ համակիրներն ու ընդդիմության ակտիվ համակիրները, այդպիսով ներքաղաքական պրոցեսը վերադարձնելով մարգինալության ռեժիմ»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...