Ձեր պետական քաղաքականությունը չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում․ Խամոյանը՝ Փաշինյանին 

24 Օգոստոսի, 2026

 

«Դուք այստեղ հիշեցիք Ձեր չորրորդ դասարանի շարադրությունը։ Վստահաբար, շարադրություն գրելու ջիղը Ձեր մեջ լավ զարգացրել եք, ու հիմա տպավորություն է, որ պետական քաղաքականությունը Ձեր չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում։ Ինչո՞ւ

Դուք հայտարարում եք, որ արտահանման ոլորտում առաջացած խնդիրը ճգնաժամ է ԵԱՏՄ-ի համար, Հայաստանի համար՝ հնարավորություն։

Հիմա ինչո՞վ է սա շարադրություն։ ԵԱՏՄ-ում 1 տոկոսից էլ պակաս է կազմում Հայաստանից արտահանվող ապրանքների տեսակարար կշիռը, Հայաստանի արտահանման ծավալը ԵԱՏՄ շուկայում 30-50 տոկոս է կազմում։

Դուք, պարոն Փաշինյան, այդ ամբիոնից, նաև կառավարության նիստերի ժամանակ, պարբերաբար հպարտացել եք արտահանման ծավալներով։ Դուք քարոզարշավի ժամանակ հայտարարել եք, որ Պուտինը Ձեր ավագ ընկերն է։ Հիմա եկել այստեղ ընդդիմադիրներին մեղադրում եք այդ խոչընդոտները քաջալերելու համար։ Ինչո՞ւ այս հարցերը չեք լուծում, եթե Պուտինը Ձեր ավագ ընկերն է։ Ընդդիմությո՞ւնն է, փաստորեն, խոչընդոտ հանդիսանում, որ Լարսում ապրանքը փտում է, կամ մեր գյուղացիները հենց իրենց դաշտում ոչնչացնում են այդ ապրանքը»,- այս հարցն է ուղղել Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող հերթական չվերթն է ժամանել Հայաստան։ Sputnik Արմենիայիտեղեկություններով՝ չվերթը տեղի է ունեցել այսօր։ Արտաքսված ՀՀ քաղաքացիների թվի մասին տվյալներ չկան։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել տարբեր...

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Թերուս և այդ տարիքում ոչնչում չկայացած մարդկանց արձագանքելը շատ դժվար է, բայց ես մի անգամ արդեն հարցադրում արել եմ, թե արդյոք իրենք իրավաբանական դպրոցի վատ հետևանք են համարում դատախազին, արդարադատության նախարարին, ՆԳ նախարարին, ԲԴԽ նախագահին, ՄԻՊ–ին և այլն։ Այս...

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազությունում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Գլխավոր դատախազին...

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ինչո՞ւ է ՔՊ-ի ողջ ծանր հրետանին կախվել աներոջս բենզալցակայանից Շատ պարզ պատճառով․ երեկ Շինարարների փողոցում կասեցրինք քաղաքացիների օրինական սեփականության ապօրինի քանդումը, և...

Սահմանամերձում տեռորիստի դեմ են պայքարում, մայրաքաղաքում՝ ՔՊ-ի բուլդոզերի․ «Կարճ ասած»

2020 թվականի այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, երբ թշնամին տարածքներ էր օկուպացրել, ու համացանց էին լցնում տեսանյութեր, թե ինչպես են դրոշ բարձրացնում Արցախի որևէ համայնքի պետական կառույցի վրա, ստի մեքենան...