ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

22 Օգոստոսի, 2026

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում փետրվարին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման գործընթացը:

2026թ. ապրիլի 10-ից օգոստոսի 20-ը հաստատվել է ՀՀ քաղաքացիներից ստացված 630 հայտ, ինչի արդյունքում փոխհատուցում է ստացել ՀՀ 902 քաղաքացի: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174 մլն դրամ՝ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամի չափով:

ՀՀ ԱԳՆ-ն ողջ գործընթացի ընթացքում աջակցել է քաղաքացիներին՝ հայտերի լրացումից և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից մինչև փոխհատուցումների տրամադրում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով նաև ավիափոխադրողների և զբոսաշրջային ընկերությունների հետ։

Հաշվի առնելով հայտերի ստացման նվազող դինամիկան՝ ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի N1237 որոշմամբ հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը:

Նմանատիպ նյութեր

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը...

Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞․ «Կարճ ասած»

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2020 թվականի այս օրը պատերազմ էր, և կային զոհեր։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի 12-րդ օրը։ Չկար օր, որ ՊՆ-ն...

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...