Իրանը պատերազմից հետո կրկնապատկել է սպառազինության արտադրությունը և մտադիր է այն եռապատկել. ՊՆ

22 Օգոստոսի, 2026

Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրությունը և այժմ ծրագրում է դրա ծավալները եռապատկել։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ռեզա Թալաեի-Նիկը, հայտնում է Mehr-ը։

Ըստ նրա, 12-օրյա պատերազմից հետո արտադրությունը կրկնապատկվել է, իսկ սպառազինության առանձին ռազմավարական տեսակների թողարկումը, որոնց հակամարտության ընթացքում առաջնահերթություն էր տրվել, աճել է ավելի քան երեք անգամ։

«Մենք օգտագործում ենք մեր սեփական սարքավորումները և միաժամանակ շարունակում ենք արտադրությունը։ Արտադրության, տարիներով ձևավորված ռազմավարական պահուստների և լայն ցանցի շրջանակում ամենօրյա անխափան թողարկման այս համադրությունը պաշտպանական արդյունաբերությանը բարձր հնարավորություններ է ապահովել», — պետական հեռուստատեսության եթերում ասել է Թալաեի-Նիկը։

Նա նշել է, որ արտադրության աճը դարձել է պատասխան պատժամիջոցներին և ուղղված է պաշտպանական արդյունաբերության ինքնուրույնության հետագա ամրապնդմանը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ դա նաև հակասում է ԱՄՆ-ի և Իսրայելի այն հայտարարություններին, թե իբր իրանական ռազմական արտադրությունը կկանգնեցվի։

Իրանի պաշտպանական արտադրական շղթայում այժմ ընդգրկված են ավելի քան 9 հազար մասնավոր և գիտատեխնոլոգիական ընկերություններ՝ մոտ 20%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Վերջին մեկ տարվա ընթացքում հետազոտական նախագծերի 76%-ը հասցվել է պատրաստի արտադրանքի ստեղծման փուլին։

Թալաեի-Նիկը նաև հայտարարել է, որ իրանական սպառազինության որոշ տեսակներ արտադրվում են արտասահմանյան համարժեքներից 10–20 անգամ ավելի էժան։

Ըստ նրա, Իրանն այսօր արտադրում է ժամանակակից համակարգերի և սպառազինության ավելի քան 1 հազար տեսակ, մինչդեռ Իսլամական հեղափոխությունից առաջ երկիրը արտադրում էր ռազմական արտադրանքի ընդամենը 31 հիմնական տեսակ։

Գեներալ Թալաեի-Նիկի պնդմամբ, Իրանը հրթիռային ներուժով մտնում է երկրների առաջին տասնյակի մեջ և անօդաչու սարքերի ոլորտում առաջատար պետություններից մեկն է։

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ որոշ նոր համակարգերի մասին տեղեկությունը դիտավորյալ հրապարակայնորեն չի բացահայտվում՝ ռազմական գաղտնիքները պահպանելու և հակառակորդի համար անակնկալ ապահովելու նպատակով։

Միևնույն ժամանակ, ստ նրա, հրամանատարությունը ստանում է ամբողջական տեղեկություն բալիստիկ և թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ու արդիականացման մասին։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6...

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ԱԳՆ-ն 902 քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցում է տրամադրել

ՀՀ քաղաքացիներն օգտվել են ՀՀ վերադարձի չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու համար տրամադրվող գումարի փոխհատուցման՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցությունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳՆ կողմից իրականացվել է Մերձավոր Արևելքում...

Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Բալաջարի կայարանից ուղարկվել է ինը վագոն՝ 630 տոննա ցորենով, և մեկ վագոն՝ 36 տոննա պրոպանով։ Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Ռուսաստանից...

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ երկու երկրների միջև ինտենսիվ առևտրային բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ի կեսգիշերից, գրում...

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։ «Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը...