Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

21 Օգոստոսի, 2026

«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։

«Վեհափա՛ռ Տեր,

Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։

Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին:

Տարիներ շարունակ, Դուք նվիրումով և հայրական հոգատարությամբ առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը Եկեղեցու, Հայոց պետականության, մեր հավաքական երազանքների և իղձերի հանդեպ:

Ձեր ծառայությունը նշանավորվել է եկեղեցական կյանքի աշխուժացմամբ, նոր սերնդի հոգևոր կրթության և ազգային դաստիարակության զարթոնքով, Արցախահայության իրավունքների պաշտպանության Ձեր ուղերձներով, Սփյուռքի հայության հետ կապերի ամրապնդմանը միտված կարևոր նախաձեռնություններով։

Ձեր հայրապետական ուղերձները սիրո, համերաշխության, ներողամտության և ազգային միասնականության կոչեր են՝ պատասխանատվությամբ վերաբերելու և ազգային միասնությամբ հաղթահարելու Հայոց պետականությանը, մեր ազգային ինքնությանն ու արժեքներին ուղղված սպառնալիքները:

Այս նշանակալից հոբելյանի առթիվ որդիական խոնարհումով շնորհավորում ենք Ձեզ, մաղթելով երկար տարիներ, համոզումով, որ Աստծո օրհնությամբ և անսպառ կորովով այսուհետ ևս շարունակելու եք Ձեր նվիրական առաքելությունն ի բարօրություն Հայոց աշխարհի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...